Ռուս-ամերիկյան բախում Հայաստանում

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ կայացած ճեպազրույցի ընթացքում, կարելի է ասել, սենսացիոն արձագանք է տվել վերջերս Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին, որոնք նա արել էր հոկտեմբերի 9-ին հայ-ամերիկյան առևտրային պալատում ելույթի ժամանակ: «Այս ելույթը տարբերվում է այնպիսի յուրահատուկ պրիմիտիվ շիտակությամբ»,-ասել է Զախարովան: Զախարովայի խոսքով՝ Միլսը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը, ավելի ճիշտ՝ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը, տասնյակ տարիներ նպատակաուղղված աջակցել է հայկական հասարակության որոշ խմբերի և կառավարության որոշ ներկայացուցիչների: «Ընդ որում, ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի, ավելին՝ նույնիսկ հպարտությամբ: Իբրև թե այդ ամենը արդարացված է և անհրաժեշտ է բարի նպատակի համար, այն է՝«Հայաստանն առավել արդար և թափանցիկ հասարակություն դարձնել»»: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դեսպանն ավելի ուշ հասկացել է, որ այն չի խոսում, ինչ որ պետք է, ուղղել է իր սխալը՝ ասելով, որ Հայաստանում քաղաքական վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ներքին պատճառներով: Զախարովան նաև նշել է, որ դեսպանը խորհուրդ է տվել՝ ինչպես զարգացնել Հայաստանի էկոնոմիկան, ինչպես գործարկել քաղաքական համակարգը: «Եկեք որոշենք՝ այլ պետությունների գործերին միջամտելը լավ է, թե վատ»,-շեշտել է Զախարովան: ԱՄՆ-ը Հայաստանի խոշորություն դոնոր պետություններից է, և Ռուսաստանն այդ մասին քաջ տեղյակ է: Խնդիրն այն է, որ երբ Միացյալ Նահանգները, կամ արևմտյան այլ պետությունները, երբ Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների պահպանման պահանջներ են ներկայացնում, կամ այդ սկզբունքների շուրջ առաջընթացի վերաբերյալ արձանագրումներ են անում՝ Մոսկվան այդ ամենի հետևում տեսնում է կոնկրետ ամերիկյան շահերի սպասարկում: Հայաստանում տարիներ առաջ, օրինակ «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիաները ինչպես ընդունվեցին Ռուսաստանում, կամ՝ ՀՀ-ԵՄ բանակցությունները տարիներ առաջ, այսինքն, ցանկացած առիթ դառնում էր կոնկրետ գործիք Հայաստանին դավաճանության մեջ մեղադրելու համար: Հիմա ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունները, կարծես, լուրջ հիմք են դարձել Հայաստանում «հաշիվներ մաքրելու» հարցում: Հայաստանի համար ռուս-ամերիկյան բախումն, իհարկե, կլինի ամենաանցանկալի սցենարը: Այդ հարաբերությունների սրումը Հայաստանի համար կոնկրետ բարդություններ կստեղծի: Հայկական կողմն իր հերթին պետք է ամեն ինչ անի սուր անկյուններ չստեղծվեն: Թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի կայուն ու զարգացող հարաբերությունները կարևոր են: Թամար Բագրատունի

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am