Զայրացած Մոսկվան, Փաշինյանն ու հարյուր միլիոն դոլարի ռազմական նոր վարկը

Ռուսաստանը ուշադրության կենտրոնում է պահում հայաստանյան ներքաղաքական իրավիճակը: Ռուսաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: «Նովայա գազետան», օրինակ, «Փաշինյանը հեռացել է, որ վերադառնա» վերնագրով հոդված է հրապարակել այսօր, որում պատմում է Հայաստանյան զարգացումների տրամաբանությունն ու հնարավոր սցենարը։ Հոդվածի հեղինակը նշել է նաև հոկտեմբերի 2-ի հանրահավաքը, երբ Փաշինյանի կոչով Ազգային ժողովի մոտ էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ: «Մատի մի շարժումով նա կարողացավ մեկ ժամում՝ աշխատանքային օրվա ավարտին, 30 հազար մարդ հավաքել փողոցում», - գրել է «Նովայա գազետան»: Ռուսական մամուլը գրում է, որ Փաշինյանն այսօր ունի հասարակության առնվազն 80 տոկոսի աջակցությունը և գրեթե բացառում է այնպիսի սցենարը, որ Փաշինյանի դե յուրե հրաժարականը վերածվի դե ֆակտո հրաժարականի։ «Կոմերսանտն» իր ավանդույթի համաձայն հերթական հոդվածն է նվիրել ներհայաստանյան իրադարձություններին՝ «Փաշինյանը հեռացավ լրացուցիչ ուժեր գտնելու համար, Մոսկվան դժգոհ է» վերնագրով: Ընդ որում՝ Մոսկվան տվյալ դեպքում Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Զատուլինն է, ով ասել է, որ ընտրությունների շուրջ այս անվերջ վազվզոցը հետին պլան է մղել այն հարցերը, որ բնակչության դժգոհության պատճառ էին դարձել։ Խոսքը տնտեսության զարգացման և ներդրումների մասին է։ Զատուլինը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունները կսկսեն զբաղվել տնտեսական հարցերով։ Ռուսաստանյան պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը Փաշինյանի հրաժարականը մեկնաբանելու համար դիմել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Քոչարյանը գործակալությանն ասել է, որ իր կարծիքով արտահերթ ընտրությունների հետևանքով Հայաստանում կհաստատվի քաղաքական մենաշնորհ: Նա մտավախություն է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում չի հաջողվի ձևավորել արժանի խորհրդարան: Հայաստանի երկրորդ նախագահի խոսքով` լիակատար իշխանությունը նաև լիակատար պատասխանատվություն է ենթադրում: - «Կձևավորվի նոր իշխանություն, որը կարտացոլի հանրության այսօրվա տրամադրությունը, և այս պահից սկսած այդ իշխանությունը պետք է լիակատար պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ տեղի է ունենում երկրում», - ասաց Քոչարյանը: «Ռաշա Թուդեյն» էլ իր հոդվածում հիշում է, որ հրաժարականի նախօրեին Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ և քննարկել արտահերթ ընտրությունների հարցը։ Ռուսական մամուլը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է նախ և առաջ հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից: Մասնավորապես, «Գազետա․ռու»-ն իր հոդվածում այսօր գրում է․- «Փաշինյանը փորձում է պրագմատիկ քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ։ Սեպտեմբերի սկզբին նա հանդիպել է Պուտինի հետ Մոսկվայում։ Կողմերը քննարկել էին հայ -ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր, համագործակցությունը Եվրասիական միությունում և ՀԱՊԿ-ում, իսկ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոսկովյան այցից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Երևանը քննարկում է Մոսկվայից հարյուր միլիոն դոլարի ռազմական նոր վարկ ստանալու հնարավորությունը»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am