Ինչո՞ւ այդ պաշտոնում նշանակվեց Հունան Պողոսյանը հարցի պատասխանը

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը շարունակում է կրքեր բորբոքել։ Երեկ մի կարճ ժամանակով կրկին փակվել է Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը։ Փակողները կրկին Գորիսի «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի մի քանի անդամներ են։ Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ այդ պաշտոնում նշանակվեց Հունան Պողոսյանը։ Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է ուսումնասիրել իրավիճակը Սյունիքում։ Այս մարզը ունի որոշակի յուրահատկություններ։ Շատերը ասում են, որ մարզը կրիմինալիզացված է։ Սակայն դա ճիշտ չի բնորոշում իրավիճակը։ Այնպես չէ, որ օրինակ Կապանի փողոցներով քայլելիս մարդկանց թալանում կամ սպանում են։ Ամենևին ոչ։ Խնդիրը այլ հարթության վրա է: Սյունիքը ընդհանրապես եւ Կապանը մասնավորապես ապրում է հիմնականում հանքարդյունաբերության հաշվին, եւ այդ առումով, պատկերավոր ասած, ավելի հարուստ է, քան Հայաստանի մյուս մարզերն ու շրջանները։ Սակայն այդ հանքերը մշտապես գտնվել ու հիմա էլ գտնվում են մի փոքր խումբ մարդկանց վերահսկողության տակ։ Այդ փոքր խումբը տիրապետում է ֆինասական մեծ, շատ մեծ ու ստվերային հոսքերի։ Այդ ռեսուրսներով տարիներ շարունակ կառուցվել է մի «բուրգ», որը ունի չափազանց մեծ ներառականություն։ Այսինքն` այդ «բուրգի» մաս են կազմում մեծ թվով սյունեցիներ։ Կենտրոնական իշխանության ցանկացած որոշում, որը վերաբերում է Սյունիքին, այդ բուրգը կարող է հեշտությամբ տապալել։ Խոսքը, ասենք, այնպիսի որոշումների մասին է, որոնք բխում են պետության շահից, բայց շոշափում են նշված բուրգի գագաթում գտնվող խմբավորման շահերը։ Բերենք մի շատ պատկերավոր օրինակ։ Ասենք, որոշում է կայացվում Սյունիքի հանքավայրերում իրականացնել շատ խորը եւ շատ ծավալուն ուսումնասիրություններ, պարզելու, թե արդյոք հանքաքարի մեջ գտնվող գունավոր մետաղների քանակությունը ճիշտ է հաշվառվել, արդյոք անցած տարիների ընթացքում դրան համապատասխան հարկեր են վճարվել, արդյոք այդտեղից հարյուրավոր միլիոն դոլարներ չեն «անհետացել» դեպի օֆշորներ եւ այլն։ Ու եթե բուրգի գագաթում գտնվող խմբավորման անդամները զգան, որ իրենց վտանգ է սպառնում, իրենք կարող են կորցնել իրենց ունեցվածքն ու ազատությունը, կարող են շատ արագ մոբիլիզացնել այդ ներառական բուրգը եւ ֆիզիկապես թույլ չտալ նման ստուգումներ, ուղղակի փակել ճանապարհները և դիմադրություն ցույց տալ կենտրոնական իշխանություններին։ Ընդ որում, դա կներկայացվի որպես սյունեցիների արդարացի եւ ազնիվ մղումներով պայմանավորված «համասյունիքյան» «ժողովրդական» ընդվզում։ Կարելի է չկասկածել, որ խնդիրը այնքան նուրբ ու վարպետորեն կաղավաղվի, որ այդ բուրգում չներառված սյունեցիները նույնիսկ չեն էլ կողմնորոշվի, թե հանուն ինչի են իրենք ընդվզում։ Մինչ այժմ այդ բուրգը ցույց չի տվել իր այդ ուժը մի պարզ պատճառով՝ դրա կարիքը չի եղել։ Նախկինում հարցերը լուծվում էին Սյունիքի մարզպետի ու երկրի առաջին դեմքի «պայմանավորվածություններով»։ Արդյունքում մարզպետները «կորցնում էին» իրենց աստղաբաշխական գումարների մի մասը, և բոլորը գոհ էին ու երջանիկ։ Դե, պետբյուջեն էր ահագին գումար կորցնում, բայց դա էական չէր։ Հիմա նման պայմանավորվածություններ հնարավոր չեն, և վաղ թե ուշ ՀՀ կենտրոնական իշխանությունը պետք է հաստատի իր լիակատար վերահսկողությունը մարզում։ Այստեղ կա երկու տարբերակ։ Կամ բուրգի դիմադրության ժամանակ պետք է կիրառվի կոշտ ուժ և դաժանորեն կոտրվի դիմադրությունը, կամ էլ իշխանությունը մարզային նշանակովի պաշտոնյաների միջոցով քայլ առ քայլ, առանց բռնության ապամոնտաժի այդ բուրգը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am