ՀՀԿ խորհրդի անդամ. «Կուսակցությունը նախկինի պես աշխատում է հին ու պարտիզանական մեթոդներով»

Անվստահության աղբյուրը Երբ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին առաջարկում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման իր տարբերակը, Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ այն նույն գործոնները, որոնք ստիպեցին իրեն ապրիլի 23-ին հեռանալ իշխանությունից, ստիպելու են ԱԺ ՀՀԿ-ական թեւին նույնպես տալ համաձայնություն: Դա հասկանում են նաեւ հեղափոխության ճամբարում, ուր, այդուհանդերձ, ՀՀԿ-ին չվստահելու բոլոր հիմքերն ունեն: Այլ երկրներում, երբ իշխող կուսակցությունը պարտվում է, արվում են առնվազն մարտավարական փոփոխություններ: ՀՀԿ-ն նման ցանկություն կարծես չի դրսեւորում: Կուսակցությունը նախկինի պես աշխատում է հին ու պարտիզանական մեթոդներով: Չկա հրապարակայնություն: Եթե հեղափոխության ճամբարի լիդերն իր ամեն քայլը ներկայացնում է ոչ միայն կուսակիցներին, այլեւ հանրության լայն շրջանակներին, նույնիսկ ՀՀԿ խորհրդում ոչ բոլորը գիտեն, թե ինչ է մտմտում իրենց առաջնորդը: Օրակարգի հարց չի դառնում հասարակության վստահությունը շահելու գործողությունների մշակումը: Նախկինի պես ռազմավարական հարցերի լուծումը տնօրինում է մեկ մարդ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն եղել եւ մնում է ավտորիտար եղանակով կառավարվող կառույց, որը ոչ մի կերպ չի կարողանում որդեգրել ժողովրդավարական աշխատաոճ: Եթե հեղափոխական ճամբարի լոկոմոտիվն իր առաջնորդն է, ՀՀԿ ղեկավարը դարձել է իր կուսակցության բալաստը: Ակնհայտ է, որ վերջինս անվստահության մթնոլորտ է ծնում թե՛ հեղափոխության եւ թե՛ յուրայինների ճամբարում: Հանգուցալուծման անխուսափելիությունը ՀՀԿ գվարդիան հասկացել է արդեն, որ իր առաջնորդը ոչ թե սխալվել, այլ կարեւոր մի պահի, երբ նրանից կախված էր ողջ թիմի բախտը, ուղղակի վրիպել է: Սխալը երբեւէ ուղղելի արարքն է: Իսկ երբ առաջնորդը վրիպում է, նրան փոխում են: Կիպլինգի հանրահայտ պատմության մեջ այդ փոփոխությունը տեղի է ունենում ինքնակամ: Թեեւ փորձառու, բայց ճկունությունն ու արագությունն արդեն կորցրած առաջնորդն իր տեղը զիջում է ուրիշին: ՀՀԿ-ում արշալույսները թեեւ խաղաղ են, բայց խնդրի հանգուցալուծումն անխուսափելի է. կա՛մ շարունակվելու է ՀՀԿ երկարատեւ հոգեհանգիստը առանձին ակտիվիստների ինքնամեկուսացման, իսկ ոմանց «արտագաղթի» դրսեւորումներով՝ մինչեւ բուն թաղման արարողությունը, կա՛մ էլ կուսակցության վերնախավը կցուցաբերի վճռականություն եւ կազատվի հոգեբանորեն «շեֆ»-ի կարգավիճակից ոչ մի կերպ դուրս գալ չկարողացող գործընկերոջ ազդեցությունից: Թե ստեղծված ցայտնոտային իրավիճակում ինչ կարող է անել նոր ղեկավարը, դժվար է ասել: Բայց մի բան հաստատ է, որ կուսակցությունն այդ դեպքում քաղաքական պայմանավորվածությունների ու երկխոսության հարթակում համեմատաբար ավելի մեծ վստահություն կներշնչի: Թեեւ ՀՀԿ-ի համար քաղաքական գործունեության թթվածինը սպառվելու եզրին է: Շշուկով ասված խոսք Երբ մենք՝ հանրապետականներս, խոսում ենք հեղափոխության ճամբարի սխալների մասին, մեզնից անկախ, նրանում դնում ենք մեղադրական ինչ-որ շեշտ, ասես նրանք են մեղավոր մեր քաղաքական ձախողումների համար: Այո՛, նրանք երիտասարդ են, ունեն փորձի պակաս: Բայց դա բոլորովին էլ նրանց մեղքը չէ: Ե՞րբ է որդին վաղաժամ ստանձնում ընտանիքի կարիքները հոգալու պատասխանատվությունը. ա՛յն դեպքում, երբ հայրը զոհվել կամ պատերազմից վերադարձել է հաշմանդամ։ Մեկ էլ՝ երբ հայրը խմող է, խաղամոլ, այլ կերպ ասած, որպես ընտանիքի հայր՝ ապաշնորհ: Այս վերջին բառը, ընդհանուր առմամբ, հարմար է գալիս ՀՀԿ կառավարման տարիներին: Հասարակությանն առնչվող գրեթե բոլոր ոլորտներում օրենքի խախտումը դարձել էր սովորական երեւույթ: Ընդ որում, այդ «հերոսները» հաճախ մեր ընկերներն ու մտերիմներն էին: Բոլորս հաշտվել ու հարմարվել էինք դրան: Բայց ամենազարմանալին այն էր, որ ստեղծված իրավիճակից դժգոհում էինք բոլորս: Ասես ուզում էինք, բայց չէինք կարողանում դուրս գալ այդ վիճակից: Եվ այսօր ինքս ինձ ու իմ հանրապետական ընկերներին ուզում եմ անկեղծաբար ասել, որ հեղափոխությունը, եթե այլեւս ոչ մի բան չտա, գոնե շնորհակալ պիտի լինենք, որ ազատեց մեզ՝ մեզնից: Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ ՀՀԿ խորհրդի անդամ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am