Կանաչների միության նամակը վարչապետին չի էլ հասել

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում տիրող սոսկալի վիճակի, շահագործման խախտումների և այլ բացերի մասին: Մի քանի տարի է՝ նա պնդում է, որ մինչև հանքարդյունաբերության ոլորտը օրինական հարկային դաշտ չտեղափոխվի, հնարավոր չի լինի շատ խնդիրներ կանոնակարգել: Բայց, ցավոք, ոլորտի մասնագետների առաջարկներն ինչպես հնչեցվում են, այնպես էլ մնում են թղթի վրա, իսկ ոլորտի պատասխանատուները գլուխները ավազի մեջ թաքցրած՝ շարունակում են քար լռություն պահպանել՝ ձևացնելով, թե ամեն ինչ կարգին է: Կանաչների միության նախագահը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ բնապահպանության նախարարությունը երկար տարիներ զբաղված է բնությունն ավերելով, քանի որ բոլոր՝ Թեղուտի, Ամուլսարի և մնացած ծրագրերը թեև իրականացվել են բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա, բայց այդ թույլտվություն կոչվածն ընդամենը դակել է վերևների հրամանները: «Խնդիրն այն է, որ մենք նորմալ օրենսդրական դաշտ ունենք, բայց բնապահպանության նախարարությունը մշտապես խաբել է կառավարությանը և սխալ տեղեկություններ է տվել: Օրինակ՝ սկզբում հանքավայրերի մասին սխալ տեղեկություններ է փոխանցում կառավարությանը, որը հետագայում դառնում է գործ և սկսում է ավիրել Հայաստանը: Նախագծերն առանց ուսումնասիրելու տալիս են դրական եզրակացություն: Եվ դա արդեն երկար տարիներ շարունակվում է: Ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության բոլոր նախարարությունների մեջ բնապահպանության նախարարությունը ամենամաֆիոզ և ամենավտանգավոր կառույցն է եղել և շարունակում է այդպիսին մնալ»,– ասաց Հ. Սանասարյանը: Բնապահպանական կազմակերպության ղեկավարի խոսքով, այս գերատեսչության անբարեխիղճ աշխատանքի արդյունքում երկրին հասցված վնասներն այնքան շատ են ու տարբեր, որ դրանք թվարկելու համար երկար ժամանակ է հարկավոր: Իսկ երկրին հասցված վնասը վերականգնել պարզապես հնարավոր չէ: Այն կարելի է անգամ անդառնալի կորուստ համարել Հայաստանի համար: Այս ամենի և Ամուլսարի խնդիրների մասին իրազեկելու համար Կանաչների միության նախագահը մոտ 40 հայտնի գիտնականների ստորագրությամբ նամակով դիմել է վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանին: Բայց նամակն առանց վարչապետին հասնելու հետ է վերադարձել արդեն բնապահպանության ներկա նախարարի պաշտոնակատարի եզրակացությամբ, թե Ամուլսարի նախագիծն անցել է փորձաքննություն: «Այսինքն, Նիկոլ Փաշինյանին սխալ տեղեկություններ են հայտնում, և այս պայմաններում ի՞նչ անի Նիկոլ Փաշինյանը, ոչինչ էլ չի կարող անել: Բացի այդ, եթե մի գերատեսչություն տարիներ շարունակ քանդել է երկրի տնտեսությունը և այսօրվա դրությամբ չի էլ ցանկանում փոխել իր մոտեցումներն ու աշխատակարգը, ապա նման նախարարությունը պետք է պարզապես լուծարել ու վերացնել: Բնապահպանության նախարարության աշխատակիցներին կտրականապես արգելված է որևէ մեկին որևէ տեղեկություն տալը: Ես ցավում եմ, որ այսքան ասելիք է կուտակվել, բայց վարչապետն այդպես էլ չի կարողանում մեզ ընդունել: Բայց շատ կարևոր է նրան բացատրելը, որ օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտից ստացվող բոլոր շահույթները գնում են մասնավորի գրպանը: Եվ արդեն երկար տարիներ է՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներից սկսած, այդ ոլորտն ուշքի բերելու ցանկություն եղել է, բայց քանի որ հանքատերերը հիմնականում եղել են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, այդ պատճառով էլ բոլոր պաշտոնյաներն օրենքները շրջանցել են ու երկիրը հասցրել նման իրավիճակի»,– ասաց Հ. Սանասարյանը: Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am