4 կուսակցություն կամ դաշինք.ներկայացվեց փոփոխված ԸՕ-ն

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով փոփոխված Ընտրական օրենսգրքի նախագիծը հայտարարեց ,որ Ընտրական օրենսդրության կարևորագույն նպատակը Հայաստանում ժողովորդավարական ինստիտուտների կայացումն է: Առաջարկում են երեք կուսակցությունների կամ դաշինքների փոխարեն թույլատրել Ազգային ժողով ներկայացվել 4 կուսակցություններ կամ դաշինքներ և մանդատների բաշխումն իրականացնել նրանց միջև։ Ընդ որում, 4-րդ քաղաքական ուժը խորհրդարան կհայտնվի ընտրություններում 2 տոկոս ընտրական շեմը հաղթահարելու պայմանով։ Դա «Ծառուկյան» դաշինքի առաջարկությունն էր, որը ընդունվել է կառավարության կողմից,ասաց Զեյնայանը; ԱԺ պետա-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանըհետաքրքրվեց, թե նվազագույն թվով՝ 4 կուսակցություն չի մասնակցում ընտրություններին, ապա արդյոք դրանք չեն կայանալու։ Զեյնալյանն ասաց, որ դրա լուծումը կոնկրետ Ընտրական օրենսգրքով տրված չէ, բայց կա այլ լուծում՝ նորից է հայտարարվում կուսակցությունների կամ դաշինքների գրանցում։ «Հիմա մենք կարող ենք քննարկել ու տալ լուծում, թե ինչ է տեղի ունենում, երբ վերջնաարդյունքում գրանցվում է 3 կուսակցություն կամ դաշինք», - նկատեց Զեյնալյանը։ Ինչ վերաբերում է խորհդարանական մեծամասնությանը, ապա, ըստ Զեյնալյանի, բոնուսային համակարգը գործելու է, խորհդրարանում լինելու է կայուն խորհրդարանական մեծամասնություն։ «Կայուն խորհրդարանական մեծամասնություն անպայման պետք է լինի Ազգային ժողովում, և քաղաքական փոքրամասնությունը չի կարող փոքր լինել, քան 1/3-րդը։ Դա մնացել է անփոփոխ», -նշեց Զեյնալյանը։ Նոր փոփոխություններով առաջարկվում է կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում՝ գործող 25 տոկոսի փոխարեն դարձնելով 30 տոկոս։ Նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ, առաջարկվում է մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրական ցուցակից հանելու համար, իսկ ընտրողների իրազեկվածության բարձրացումն էլ իրականացվելու է Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճերի միջոցով։ Օրենքով նաև Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվելու է բանավեճի հրավիրել կուսակցությունների կամ դաշինքների համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուներին։ «Կառավարությունը պատրաստ է քննարկել բացը, որպեսզի այս Ընտրական օրենսգիրքը լինի կատարյալ, անթերի», -  հայտարարեց Զեյնալյանը՝ ընդգծելով, որ պատրաստ են ընդունել դիտողություններ ու առաջարկություններ։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am