Ինչ է պատմել Բարսեղ Բեգլարյանը իրավապահներին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական կապի մեջ գտնվող գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով նախաքննությունը ավարտվել է, սակայն դատելով մինչ այս տեղի ունեցած զարգացումներից` այս գործը իրավապահ մարմինների գլխին պատուհաս է դարձել: 2015 թվականին Բ. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից խոշոր չափերի գույքի հափշտակություն է եղել, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին, բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար, ինչն էլ նա արել է:

«Ժողովուրդ» թերթին այս հափշտակությունից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում որպես մեծածախ վաճառքի մենեջեր` Միշա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014-2015թթ. ընթացքում աշխատելով «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում` որպես մեծածախ վաճառքի մենեջեր, ընկերությունից հափշտակել էր 46 միլիոն 794 հազար 452 դրամ ավտոպահեստամասեր: Վարդանյանը մինչ օրս չի ընդունում իր մեղքը եւ դատարանում պայքարում է իր իրավունքների համար:
Ըստ էության, Միշա Վարդանյանն էլ եղել է այն անձը, որ բողոք էր ներկայացրել Բարսեղ Բեգլարյանի դեմ: Իսկ ինչ ցուցմունք է տվել քննիչներին Բարսեղ Բեգլարյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` երբ քնննիչները նրան կանչել են հարցաքննության եւ հետաքրքրվել են, թե նա արդյոք բռնություն է գործադրել, սպառնացել է, վերջինս պատասխանել է, որ բռնություն չի գործադրել, չի սպառնացել որեւէ մեկին եւ չի ընդունում այն մեղադրանքը, որ առաջադրել են իրեն:
Մանրամասն՝ թերթի այսօրա համարում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am