Էջմիածնում քարոզարշավի ժամանակ օգտագործվել են պետական և վարչական լծակները

hetq.am-ը գրում է.կ իրակի օրը Էջմիածնում համայնքապետի արտահերթ ընտրություններ են: Ընտրապայքարի մեջ է 12 թեկնածու: Վաղը քարոզարշավի վերջին օրն է: Մինչ այսօր թեկնածուները բացահայտ չեն դժգոհել ընտրապայքարն արդյունավետ կազմակերպելու թեմայով: Սակայն կուլիսներում չեն թաքցնում, որ թեկնածուներից մեկը՝ Էջմիածնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը շահարկում է իշխանությունների անունը և այդպիսով հայտնվում շահեկան վիճակում:

Մասնավորապես, նա ընտրողների հետ հանդիպման է գնում «Դուխով» գլխարկով, իսկ ընտրողներին հայտարարում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է: Էջմիածնի կենտրոնական հրապարակում, բնակելի շենքի պատշգամբից նույնիսկ կախված են Դիանա Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի նկարները: Քաղաքապետարանից այդ տեսարանը պարզ երևում է, և որևէ քայլ չի ձեռնարկվել: Ավելին, քարոզարշավի շրջանակներում վարչապետն այսօր այցելել է Էջմիածին՝ ի պաշտպանություն Դիանա Գասպարյանի: Վարչապետը բացահայտ կոչ արեց քաղաքի հրապարակում հավաքված քաղաքացիներին ընտրել Դիանա Գասպարյանին՝ ասելով, որ նրանք ևս մեկ հեղափոխություն արած կլինեն՝ ունենալով Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը: Նշենք, որ Դիանա Գասպարյանը Էջմիածնի միակ կին թեկնածուն չէ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է նաև Սուսաննա Մարգարյանը: Դիանա Գասպարյանին աջակցելու էր եկել ոչ միայն վարչապետը, այլև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը և այլք: Ի դեպ, վերջիններս Էջմիածնում էին ժամը 17:30-ից, այսինքն՝ աշխատանքային ժամին: Նիկոլ Փաշինյանը Էջմիածին եկավ աշխատանքային ժամի ավարտից հետո: Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Վահե Մովսիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի Էջմիածին գալը ողջունում է, պարզապես այն թեկնածուն, որի քարոզչությունն իրականացրել է, բազմաթիվ օրենքներ է խախտել: Ըստ Վ. Մովսիսյանի՝ Դիանա Գասպարյանը օգտագործում է և պետական, և իշխանական ,և վարչական լծակները: Օրինակ բերեց մանկապարտեզներում քարոզչություն իրականացնելը: Վահե Մովսիսյանն ասաց, որ Գասպարյանը բազմաթիվ օրենքներ խախտել է նաև համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ: Որպես օրինակ ասաց, որ կոպտորեն խախտվել է Նախակրթության մասին օրենքի 23-րդ հոդվածը: Ամառը որոշ ժամանակով մանկապարտեզները փակվել են և քաղաքային իշխանությունները չեն կարողացել ապահովել մանկապարտեզների բնականոն գործունեությունը: Վահե Մովսիսյանն ասաց, որ փակելու պատճառաբանությունը եղել է շոգ եղանակը: Մինչդեռ նույն շոգ կլիման եղել է նաև Արմավիր քաղաքում, որտեղ մանկապարտեզ չի փակվել: Բացի այդ, եթե վտանգավոր լիներ, Առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես կգար: «Դիմացը ձմեռ է, պիտի ասեն՝ ցուրտ ա՝ երեխեքին մի բերեք, հով ա՝ մի բերեք, զով ա՝ մի բերեք»,- հավելեց Վ. Մովսիսյանը: Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ քարոզարշավի ընթացքում պետական, մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Արմավիրի փոխմարզպետը ներգրավված են եղել քարոզչական գործունեությանը, ինչն անընդունելի է իր համար: Վահե Մովսիսյանն ասաց, որ վստահ է՝ այն սպասված արդյունքը, որ իշխանական թեկնածուն ակնկալում է վարչապետի այցից հետո, չի ստանալու: «Էջմիածինցիները գիտակից են: Հարգում, սիրում, մեծարում են մեր սիրելի վարչապետին, բայց հնարավոր է, որ նրա հետ համակարծիք չլինեն»,- ասում է համայնքապետի թեկնածուն: Վահե Մովսիսյանը հավելեց, որ ակտիվ քարոզարշավ է անցկացրել, որևէ խոչընդոտի չի հանդիպել: Ըստ նրա՝ ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպվել: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ այլ թեկնածուներից ևս: Սուրեն Մուրադյանը չցանկացավ կոնտակտի մեջ մտնել լրագրողի հետ: Մյուս թեկնածուները կամ նպատակահարմար չգտան խոսել այդ մասին, կամ չէին պատասխանում հեռախոսազանգերին: Ոմանք էլ դժգոհեցին կուլիսներում՝ չցանկանալով բարձրաձայնել այդ մասին: Մանրամասն՝ hetq.am-ում

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am