ՀՀԿ-ն կտապալի՞ ԱԺ արտահերթը. «Բոյկոտի» ազդանշանը արդեն տրվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքի քննարկման համար։ Ըստ մեր աղբյուրների՝ հաշվի առնելով, որ գոյություն ունի նաև ԱԺ-ում ստեղծված խումբ, որն աշխատել է ԸՕ փոփոխության վրա, քննարկումները շատ բուռն կլինեն։ «Կա նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ ԸՕ-ի քննարկման համար երկուշաբթի հրավիրված արտահերթ նիստի քվորումի հարցը՝ արդյոք քվորում կհավաքվի՞։ Եթե ՀՀԿ-ում քաղաքական որոշում չկայացվի՝ մասնակցության մասով, ապա քվորումի պատճառով հնարավոր է արտահերթը տեղի չունենա»։ Ի դեպ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի չորեքշաբթի կայացած նիստին հանձնաժողովի անդամ ՀՀԿ-ականները չեն մասնակցել, ինչն էլ «բոյկոտային» մոտեցման ազդանշան է դիտվել։ Սակայն անհասկանալին Լենա Նազարյանի բացակայությունն է եղել։ Նա երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել էր, որ իր հեղինակած՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու մասին նախագիծն արդեն պետաիրավական հարցերի հանձնաժողովում է, որը պետք է չորեքշաբթի հաստատվեր՝ երեքշաբթի մեկնարկող ԱԺ օրակարգ մտնելու համար, սակայն օրինագիծը հանվել է օրակարգից։ Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ խնդիրը, ըստ ամենայնի, կապված է փոխհատուցվելիք գումարների չափի հետ․ «Բանն այն է, որ նախագիծը նախատեսում է փոխհատուցում տալ ոչ միայն 10 զոհվածների իրավահաջորդներին, այլև բոլորին, որոնց թիվը 300-ից անցնում է, ինչը լուրջ բեռ կարող է դառնալ այս պահին առանց այն էլ բավականին խղճուկ բյուջեի վրա, ուստի փորձում են գտնել ողջամիտ լուծումներ»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am