«Շատ կուզենայի մեկ այլ առիթով խոսել Սամվել Մայրապետյանի մասին». Անելկա Գրիգորյան

Շատ կուզենայի մեկ այլ առիթով խոսել Սամվել Մայրապետյանի մասին: Այսօրվա իրավիճակը մեզ պարտավորեցնում է լինել ավելի քան պատասխանատու ասված խոսքի մեջ, ուստի կփորձեմ առաջնորդվել ոչինչ չավելացնել ու ոչինչ չպակասեցնելու նշանաբանով, և փաստորեն վկայություն տալ մի մարդու մասին, որին ճանաչում եմ գրեթե 25 տարի՝ դեռևս Մշակույթի նախարարությունում աշխատելուս տարիներից ի վեր: Նա Մարդ է՝ այդ բառի իսկական իմաստով: Շատ հազվադեպ է, երբ բարձր պաշտոնյա-բարձր մասնագետ-բարձր մարդ եռամիասնությունն այդչափ հավասարակշիռ ու ներդաշնակ լինեն միմյանց հետ, և այդ բաղադրիչների հաճախադեպ ու անխուսափելի կոնֆլիկտների մեջ անխախտելի մնա մարդը՝ իր ամեն ինչով: Սամվել Մայրապետյանը մարդկային այս դասին է պատկանում: Վկա՝ նրա ծանրակշիռ ձեռքբերումները գործարար աշխարհում և կառավարման ոլորտում: Ինքնագովազդի ռեալ և բացառիկ հնարավորությունների տեր այս մարդը երբեք ի ցույց չի դնում, չի շեփորահարում իր արածն ու անելիքը՝ պահպանելով իմաստուն ու լուռ մի պահվածք, որ կյանքի մասին իր ունեցած ընկալումից է գալիս: Բարեգործության մեջ լուռ է ու աննկատ, դիմացինին սատարելու, օգնելու հարցում՝ միշտ պատրաստակամ և անշահախնդիր՝ անկախ այն բանից, թե հասարակական սանդղակի մեջ ինչ տեղ է զբաղեցնում վերջինս: Սա կհաստատի իր հետ երբևէ առնչված յուրաքանչյուր ոք: Կուզենայի մեկ դրվագ հիշեցնել միայն, որը կապված է Մշակույթի երբեմնի փոխնախարար, տաղանդավոր երաժիշտ-երգահան, լուսահոգի  Ստեփան Լուսիկյանի հետ: Նա ծանր հիվանդությունից անժամանակ հեռացավ մեզանից, երբ այլևս փոխնախարար չէր: Սամվել Մայրապետյանը ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կազմակերպեց  Ստեփան Լուսիկյանի ստեղծագործությունների շքեղ հանդիսությունը՝ ի հիշատակ իր վաղամեռիկ գործընկերոջ, իր ընկերոջ և հավատարիմ իր էությանը՝ հավաստեց ի լուր բոլորիս իր իսկ ապրելու և գործելու անխախտ  նշանաբանը՝ Մարդ մնալու դժվարին պատասխանատվությունը: Անելկա Գրիգորյան Թատերարվեստի բնագավառի հանձնաժողովի նախագահ, Պատմության թանգարանի տնօրեն

դիտվել է 882 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am