Որևէ մեկը չպետք է օրենքները, կարգուկանոնը խարխլի, սա հրամայական է բոլորի համար. Դ. Բաբայանը՝ «Սասնա Ծռեր» կուսակցության Արցախի կազմակերպության մասին

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Սասնա Ծռեր» կուսակցության Արցախի կազմակերպության հիմնադիր համագումարին՝ նկատեց, որ ամեն ինչ պետք է դիտարկել, նախ և առաջ, իրավական դաշտում: Ըստ Բաբայանի՝ Արցախի իշխանությունների քայլերը միայն բխելու են օրենքի շրջանակներում՝ առանց որևէ նախատրամադրվածություն ունենալու:  «Ցանկացած քայլ, ցանկացած մտահղացում պետք է միանշանակ համապատասխանի օրենքներին: Իհարկե, ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքական ուժ հիմնելու, ժողովրդավարական երկիր է, բայց ամեն ինչ պետք է լինի բացառապես օրենքի սահմաններում, որևէ մեկը որևէ արտոնություն չի ունենա, որևէ մեկը չի կարող լինել յուրային և որևէ մեկը չի կարող լինել թշվառ, դա միանշակ է»,- ասաց Բաբայանը: Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» կուսակցության արցախյան կազմակերպության  հիմնադիր համագումարը  նախատեսված է անցկացնել նոյեմբերի 17-ին: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ կազմակերպում է մեծ ավտոերթ դեպի Արցախ` մասնակցելու «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին: Հարցին, թե հաշվի առնելով 2015թ-ին Բերձորի մոտ «Սասնա ծռերի» անդամների  հետ տեղի ունեցած միջադեպը,  երբ նախկինում «Հիմնադիր խորհրդարան» կոչվող կառույցի  անդամների մեքենաների մուտքը թույլ չէր տրվել Արցախ, նրանց ծեծի էին ենթարկել, ջարդել մեքենաների ապակիները, ինչպե՞ս են հիմա Արցախում նրանց հանդեպ ունեցած տրամադրությունները, Բաբայանը կրկնեց, որ ամեն ինչ օրենքի սահմանում պետք է լինի: «Մի բան հստակ է, որևէ մեկը չպետք է պետության և ժողովրդի օրենքները, կարգուկանոնը խարխլի, սա հրամայական է բոլորի համար: Ինչ վերաբերում է բնակչության մոտեցումներին, ապա  դրանք հասկանալու լավագույն և միակ տարբերակը ընտրություններն են, որոնք տեղի կունենան 2020 թվականին և որտեղ յուրաքանչյուրը  իրավունք կունենա առաջադրել թեկնածություն, լինի խորհրդարանական, թե այլ տիպի ընտրություն»,-ասաց նա:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am