Առկա են բազմաթիվ արձանագրված խախտումներ ու նույնիսկ քրեական գործեր. Անահիտ Բախշյան

Շնորհավորում եմ Ձեզ՝ Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ լինեք աներեր ՀՀ օրենքների պահանջների նկատմամբ, Ձեր արդարամտությամբ որքան հնարավոր է արագ ընդունվեք մարզի քաղաքացիների կողմից: Կներեք, որ Ձեր աշխատանքային առաջին օրով Ձեզ այս նամակն եմ հղում: Դուք ստանձնել եք մի մարզի կառավարման պատասխանատվությունը, որի ուսումնական հաստատություններում, մասնավորապես դպրոցների տնօրենների գործունության մեջ առկա են բազմաթիվ արձանագրված խախտումներ ու նույնիսկ քրեական գործեր են հարուցվել: ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 31-րդ հոդվածը 7 կետով հստակ սահմանում է Մարզպետի իրավասությունները, որոնցով Դուք պարտավոր եք առաջնորդվել: Մասնավորապես, մարզպետը 2) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան: 4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը»: Ինչի՞ մասին է խոսքը, ս.թ. հուլիսի 24-ին մարզի Հացիկ գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որտեղ գրված է, բառացի մեջբերում եմ. «Հացիկ գյուղի Ավ. Բաղդասարյան անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով դպրոցի շարժական ու անշարժ գույքի, ֆինանսական միջոցների հետ կապված նախաձեռնել և իրականացրել է ապօրինի գործարքներ, ներառական կրթության ոլորտի մասնագետների և դպրոցի տնօրենի օգնականի նշանակման հարցում դրսևորել է անձնական և խմբային շահագրգռվածություն, իսկ 2017 թ.-ի սեպտեմբերի ամսին Նելլի Մնացականյանից անձամբ շորթմամբ պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք՝ հակառակ դեպքում սպառնալով ազատել խոհարարի աշխատանքից»: Հավելեմ այն, ինչ քննիչը չի արձանագրել: Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում գոյություն չունի «տնօրենի օգնական» հաստիք, սակայն այդ դպրոցի գործող տնօրենի հայրը, ով դպրոցի նախկին տնօրենն է եղել, աշխատում է այդ պաշտոնում ու ստանում 110000 դրամ աշխատավարձ այն դեպքում, երբ մանկավարժները չեն վարձատրվում գրավոր աշխատանքների և այլ լրացուցիչ աշխատանքների համար: 2016 թվականին Տաթևիկ Մկրտչյանն իր հայրիկից հետո սկզբից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հետո՝ տնօրեն ու ըստ մանկավարժ Գայանե Վարդանյանի, դպրոցում տեղյակ չեն եղել տնօրենի մրցույթի հայտարարության, կառավարման խորհրդի այն նիստի մասին, որի ժամանակ տնօրեն է ընտրվել Տաթևիկ Մկրտչյանը: Պարոն մարզպետ, տնօրենը շարունակում է պաշտոնավարել, երբ իր նկատմամբ հարուցված գործով նախաքննություն է իրականացվում: Վստահ եմ, որ Դուք շահագրգռված եք մարզում հաստատել Օրենքի իշխանություն և որպես նորանշանակ ու շատ երիտասարդ մարզպետ, ուզում եք մարզում կարգ ու կանոն հաստատել: Հետևաբար, Օրենքի պահանջով, մարզի դատախազի միջնորդությամբ Դուք կարող եք ժամանակավորապես դադարեցնել գործող տնօրենի լիազորություններն ու քննչականին առաջարկել հնարավորինս արագացնել նախաքննության ավարտը, որոնք 3 ամիս է մնացել են քննչական մարմինների դարակներում, տնօրենը շարունակում է պաշտոնավարել, որը վնասում է նախաքննության օբյեկտիվ ընթացքին: Շնորհակալություն համագործակցության համար:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am