«Հողերի վերադարձ». հստակ ուղերձ պաշտոնակատար Փաշինյանին

ԱՄՆ-ը աջակցում է ժողովրդավար Հայաստանին «Միացյալ Նահանգները աջակցում է ժողովրդավար Հայաստանին և հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վաշինգթոնն ու Երևանը քննարկելու են հարաբերությունների խորացման հարցը», երեկ Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: «Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, հավանաբար գալիք տարվա փետրվարին Վաշինգտոնում մենք կգումարենք ամերիկա-հայկական միջկառավարական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ անցկացնելու ռազմավարական նշանակության քննարկումներ: Կարծում եմ, մեզ համար դա գերազանց պահ կլինի՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք խորացնել մեր հարաբերությունները: Ինչպես դեսպան Միլսը հայտարարեց անցած շաբաթ, ի պատասխան այստեղ տեղի ունեցած փոփոխությունների, որոնք դուք անվանում եք «թավշյա հեղափոխություն», ԱՄՆ-ն մեծացրեց Հայաստանին հատկացվող աջակցությունը՝ օժանդակելու այն փոփոխություններին, որ հայաստանցիները առաջ են տանում», - նշեց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անցած շաբաթ հայտարարեց, որ այս տարի ԱՄՆ-ը 14 միլիոն դոլարով ավելացրել է Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, իսկ գալիք ֆինանսական տարվա համար նախատեսում է 20 միլիոն դոլար ավելի հատկացնել, քան նախատեսված էր ի սկզբանե: Ջորջ Քենթը զբաղեցնում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնը և պատասխանատու է Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների համակարգման համար: Քենթին նախօրեին ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և, կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ամերիկացի դիվանագետը ասել էր, որ ուրախ է այցելել Հայաստան երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում, և Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը․ - «Միացյալ Նահանգները աջակցում է ժողովրդավար, անվտանգ և բարգավաճ Հայաստանին: Տեղյակ ենք, որ ձեր երկիրը ժողովրդավար կերպով փոխվեց, հնարավոր են նոր ընտրություններ, և մենք քաջալերում ենք, որպեսզի այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, որոնց կմասնակցեն բոլորը»: Քենթը վստահ է, որ կկայանա Թրամփ-Փաշինյան հանդիպումը Անդրադառնալով Հայաստանի վարչապետի ու ԱՄՆ-ի նախագահի հնարավոր հանդիպման հարցին՝ Ջորջ Քենթը վստահություն հայտնեց, որ այն կկայանա․ - «Որպես դիվանագետներ մենք միշտ աջակցում ենք մեր առաջնորդների միջև հանդիպման կայանալուն: Վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը կկայանա, սակայն չեմ կարող ասել, թե այն երբ ու որտեղ կկայանա: Կարող եմ ենթադրել, որ հանդիպման հարցը կքննարկվի վարչապետ Փաշինյանի ու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպմանը»: ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը խոսեց նաև Իրանի հետ հարաբերություններից․ - «Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները թիրախավորում են որոշակի ընկերությունների, որոշակի ոլորտներ: Խնդիրը փոքր ծավալի բնականոն առևտուրը չէ: Սակայն հայաստանյան, ինչպես նաև վրացական ու ադրբեջանական ընկերությունները, որոնց ներկայացուցիչների հետ ես խոսեցի անցած շաբաթ, պետք է գիտակցեն, թե ովքեր են իրենց հաճախորդները: Այո, մենք քաջալերում ենք ընկերություններին՝ առևտուր չանել իրանական որոշակի ընկերությունների հետ, որովհետև նրանք կարող են ԱՄՆ պատժամիջոցների ներքո լինել: Միացյալ Նահանգների այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են պատժամիջոցների քաղաքականության համար, հավանաբար այս նոյեմբերին կայցելեն տարածաշրջան՝ հայաստանյան, վրացական ու այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ տանելու համար»: «Սառը ցնցուղ» Միլսից՝ «գրավյալ տարածքների վերադարձի» մասին Մի կողմից Վաշինգտոնից ժամանած պաշտոնյան ցույց է տվել ամերիկյան շռայլությունը, Հայաստանին աջակցություն հայտնել, այնուհետև, կարծես, ներկայացրել գինը, թե ինչի դիմաց Վաշինգտոնը «առատաձեռն կլինի»: Հաջորդն արդեն՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի շուրթերով: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի», EVN Report-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նրա խոսքով, Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն է ընդունելի իր համար: «Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ մինչև Ադրբեջանը պատրաստ չլինի փոխզիջումային տարբերակով ԼՂ հիմնախնդիր կարգավորմանը, Հայաստանում անիմաստ է ծավալել նման քննարկումներ: Միլսը նշել է, որ այն ինչ ինքն է ասում փոքր-ինչ անհանգստացնող է, քանի որ թվում է, որ մենք հետքայլ ենք կատարել: «Երբ նոր էի Հայաստան ժամանել, հայտնաբերեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը միանշանակ դեմ էին գրավյալ տարածքների վերադարձին՝ բանակցային կարգավորման շրջանակում: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին՝ հետագայում «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը: Նա նշել է, որ հասկանում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները. «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»: Թամար Բագրատունի

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am