6 վիրավորներից 5-ը ընտանիքի անդամներ են, այդ թվում՝ երեխաներ

Երեկ, հոկտմեբրի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գոռավան-Արարատ միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Ռաֆիկ Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 58 PR 008 համարանիշի և Արարատ գյուղի բնակիչ 38-ամյա Կարեն Բազիկյանի վարած Օpel մակնիշի 35 PV 266 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Կ․ Բազիկյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ՝ 38-ամյա Անահիտ Գևորգյանը, 12-ամյա Արտակ Բազիկյանը, 11-ամյա Աշոտ Բազիկյանը, 7-ամյա Արտյոմ Բազիկյանը և Ռ․ Մուրադյանի ուղևոր Արարատ քաղաքի բնակիչ 27-ամյա Սաթենիկ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մկրտչյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Կ․ Բազիկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ 5 վիրավորները նրա ընտանիքի անդամներից են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am