Ընտանեկան վիճաբանության ժամանակ ծնողը փորձել է մուրճով հարվածել մանկահասակ երեխային, պարանով խեղդամահ անել թե՛ նրան, թե՛ իրեն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ընտանեկան հերթական դաժան բռնության դեպքն է արձանագրվել Լոռիում, որտեղ կրկին կիզակետում է հայտնվել մանկահասակ երեխան։ Փոքրիկի կյանքը հաջողվել է փրկել միայն ընտանիքի մեծերի միջամտության արդյունքում։ Մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդ ընտանիքում խժդժություններն ու վիճաբանությունները նոր երեւույթ չեն, սակայն հերթական ընտանեկան վիճաբանության ժամանակ որպես թիրախ է ընտրվել նաեւ նրանց մանկահասակ՝ 10 ամսական աղջիկը։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին, որի ժամանակ ամուսինը ծեծել է կնոջը։ Ամուսինը հակընդդեմ բողոքն է ներկայացրել կնոջ նկատմամբ՝ պնդելով, որ իրենց տանը ծագած վիճաբանության ժամանակ կինը պտուտակահանով հարվածել է իր ձախ ոտքին` պատճառելով վնասվածք: Ավելին՝ ըստ նրա կինը մուրճով փորձել է հարվածել նաեւ իրենց 10 ամսական դստերը, ինչին միջամտել ու կանխել է մայրը, որի հետեւանքով հարսը մուրճի փայտյա բռնակով հարվածել է սկեսուրին։ Բացի այդ փորձել է ինքնասպան լինել՝ պարանը փաթաթելով միաժամանակ իր և մանկահասակ դստեր պարանոցին՝ սպառնալով, որ կսպանի թե իրեն և թե երեխային։ «Փաստինֆո»-ն ձեռնպահ է մնում ամուսինների նույնականացնող տվյալները հրապարակելուց, սակայն հարցի վրա հրավիրում ենք մարզի սոցիալական ծառայությունների ուշադրությունը։ Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են և տարվում քննություն, բայց ակնհայտ է, որ ընտանեկան նման լարված հարաբերությունների պայմաններում միայն իրավապահների միջամտությունը բավարար չէ և անհրաժեշտ է սոցծառայողների և հոգեբանների միջամտությունը՝ հնարավոր վատ զարգացումներից խուսափելու, մանկահասակ երեխային բռնությունից պաշտպանելու համար։

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am