Միայնակ Գայլի խոշտանգման մեջ մեղադրվողը կարող է համաներմամբ ազատ արձակվել․ փաստաբան

«Ես դիմել եմ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և հայտնել իմ մտահոգությունը, որն է Կառավարության նիստում դռնփակ է քննարկվել համաներման մասին օրենքի նախագիծը և ես որպես փաստաբան գտնում եմ, որ այն չպետք է տարածվի խոշտանգման մեջ մեղադրվողների վրա»,- Armdaily.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Փաստաբանը գտնում է, որ Կառավարությունում իրավական մասը կարգավորելիս Արդարադատության նախարարը կոնկրետ դերակատարում պետք է ունենա․«Հույս ունեմ, որ քրեական օրենսգրքի 309 պրիմ 1 հոդվածի վրա արգելք կդրվի և խոշտանգումների մեջ մեղադրվող պաշտոնատար անձանց նկատմամբ համաներում չի կիրառվի։ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը ասում է, որ որևէ մեկը չպետք է խոշտանգվի, քանի որ դա մարդու բացարձակ իրավունք է և փաստորեն, եթե խոշտանգումների հոդվածի վրա համաներում տարածվի, կստացվի, որ պետությունը խոշտանգումների դեպքերի վերաբերյալ արդյունավետ քննություն չի իրականացնում և բացի դրանից օրենքում ասվում է, որ տուժողների, զոհերի իրավունքները պետք է վերականգնվեն և նրանք փոխհատուցում ստանան։ Այս դեպքում տուժողները չեն կարողանա փոխհատուցման իրավունքից օգտվել։ Նշեմ նաև, որ արգելքի մասին բազմիցս հայտարարել է Եվրոպական դատարանը՝ «Խոշտանգումների դեմ» կոնվենցիայով, որը Հայաստանը վավերացրել է»,-մանրամասնեց փաստաբանը։ Արա Ղարագյոզյանը փաստեց, որ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգումների դեպքեր բազմիցս են արձանագրվել, սակայն այս պահին չկա պաշտոնատար անձ, ով դրա համար պատասխանատվություն է կրել․«Արտակ Զեյնալյանը, երբ իրավապաշտպան էր բազմաթիվ միջազգային հանդիպումների ժամանակ նշում է, որ խոշտանգումների վրա պետք է համաներում չկիրառվի։ Ես մեծ հույս ունեմ, որ նախարարը նույն խոսքերը կհնչեցնի որպես Արդարադատության նախարար, երբ պարզ դառնա թե որ հոդվածների վրա, ինչ չափով է կիրառվելու համաներումը։ Արա Ղարագյոզյանը որպես պաշտպան ներգրաված է Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանին առաջադրված խոշտանգման  մեղադրանքով գործում: Ըստ մեղադրանքի Մարդանյանը  Իջեւանի բաժնի շենքում խոշտանգվել է 19 ամյա Ժորա Սիմոնյանին։ Նա նշում է, որ շուտով ներգրաված կլինի «Սասնա ծռեր»-ի անդամների խոշտանգման գործում։ Նշենք, որ դատարանի նկուղում Միայնակ Գայլ՝ Արայիկ Խանդոյանի և ընկերների խոշտանգման համար մեղադրյալի աթոռին է հայտնվել ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանը։ «Եթե համաներում կիրառվի խոշտանգման հոդվածի վրա, ապա Արմեն Ղազարյանը և Գերասիմ Մարդանյանը չեն դատապարտվի։Պետք է հաշվի առնել տուժողների, զոհերի իրավունքների վերականգնումը։ Ամեն դեպքում չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը։ Դատարանը կորոշի, թե նրանք հանցագործ են, թե ոչ»,-ընդգծեց փաստաբանը։ Արա Ղարագյոզյանը ընդգծում է, որ խոշտանգումը ոչ միայն մարմնական վնասվածք է, այլ նաև հոգեբանական։ Նրա խոսքով՝ շատ դեպքերում խոշտանգման զոհերը չեն կարողանում ողջ կյանքում հաղթահարել հոգեկան ցավը։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am