Արմեն Գեւորգյան. Քաղաքական պրոցեսներով հետաքրքրված չեմ

Մեդիամաքսի հարցազրույցը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ - Պարոն Գեւորգյան, հատկապես վերջին շրջանում մամուլում ակտիվացել Ձեր անվան հետ կապվող տարբեր վարկածներն ու շահարկումները: Ի՞նչ կասեք այդ մասին: - Գիտեք, ես վարկածների եւ բամբասանքների հանդեպ շատ երկար տարիների իմունիտետ ունեմ։ Դրանց վերաբերվում եմ որպես փաստ, եւ հնարավորության դեպքում՝ հումորով։ Եթե կասեք, թե կոնկրետ որ մեկին անդրադառնամ՝ սիրով։ - Մասնավորապես, կարծիքներ են հնչում քաղաքական կյանքում ձեր հնարավոր դերակատարության մասին: - Միակ ճշմարտությունն այնն  է, որ պետական համակարգից դուրս գալուց հետո ես զբաղեցնում եմ «Արինս գրուպ» ընկերության վարչության նախագահի պաշտոնը եւ իմ ողջ ժամանակը եւ կարողությունները ներդնում եմ իմ նոր աշխատանքի մեջ, որը անչափ հետաքրքիր է եւ հեռանկարային։ Ես մայիսի 8-ին Բաղրամյան 26-ում դիմավորեցի նորընտիր վարչապետին, ինձնից կախված ամեն ինչ արեցի՝ առաջին օրերին աշխատանքի բնականոն շարունակման համար եւ, հաջողություն մաղթելով նոր իշխանություններին, դուրս եկա պետական համակարգից։  

Իմ կյանքի այս փուլում ինձ տեսնում եմ բացառապես մասնավոր հատվածում, մեր երկիր ներդրումներ, նոր նախագծեր բերելու գործում, եւ ես այստեղ իմ գիտելիքն ու փորձը կարող եմ մեծ արդյունավետությամբ օգտագործել։ Ես հոգնել եմ պետական ծառայությունից, իսկ քաղաքական պրոցեսներով երբեք, եւ առավել եւս՝ հիմա, հետաքրքրված չեմ։ - Ի՞նչ կասեք նոր կառավարության գործունեության մասին: - Իրականում նոր կառավարությունը քիչ ժամանակ է ունեցել տեսանելի արդյունքներ ցույց տալու համար։ Նրա իրական գործելու ժամանակը գալու է արտահերթ ընտրություններից հետո։ Որպես պետական մտածողության կրող մարդ, որը պետական համակարգում աշխատանքի երկար փորձ ունի, կարող եմ ասել, որ որեւէ կառավարության ձախողումը միայն կառավարության կամ կոնկրետ անձերի ձախողումը չէ, այլ՝ պետության, երկրի ձախողումը, այնպես որ չեմ պատկերացնում մի բանական մարդու, որը շահագրգիռ կլինի կառավարության ձախողման մեջ։ Մանրամասն՝mediamax.am-ում

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am