ԱԱԾ տնօրենը հանցագործություն է կոծկում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի խրատվել, շարունակում է մոտավոր հայտարարություններ անել, որոնք հետո գլխացավ են դառնում հենց իր համար։ Նա անդրադառնալով իր եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու դեպքին, հայտարարել է, որ «պատվիրատուն Հայաստանից է», հանրության շրջանում «լայն ճանաչում ունի», «ԱԱԾ-ի հետ որևէ կապ չունի»։Թե երբ քրեական հետապնդում կսկվի այդ անձի նկատմամբ, Վանեցյանը դեռ չգիտի։ «Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ է, շատ-շատ բարդ, որը, ցավոք սրտի, այս փուլում չի լինում», - ասում է ԱԱԾ տնօրենը։ Վանեցյանը ասել է նաեւ, որ պատվիրատուին անձամբ չի ճանաչում, նրա հետ երբեք չի շփվել։«Գաղտնալսման ժամանակ գտնվել եմ ռոումինգի տակ։ Այդ դեպքում ինտերնետային կապուղին պաշտպանված չէ, այսինքն՝ չի գաղտնագրվում: Այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող էր գաղտնալսումը իրականացնել»։ ԱԱԾ տնօրեն խոսել է նույնիսկ գաղտնալսման շարժառիթների մասին՝ նշելով. «Հիմնական շարժառիթը եղել է նա, որ Արթուր Վանեցյանը պետք է հրաժարական ներկայացնի»։ Սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում էր այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել ԱԱԾ տնօրենին և հարցրել ՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել: Կարելի գուշակել, թե ում է նկարագրել Արթուր Վանեցյանը, սակայն մենք զերծ կմնանք ԱԱԾ պետին բնորոշ մոտավոր հայտարարություններից եւ կսպասենք քննությանը։ Սակայն չենք կարող մյուս կողմից կասկածներ չունենալ, որ Վանեցյանը ինչ-որ բան այնպես չի նկարագրում ու գուցե մի քանի օր հետո նորից խմբագրի իր հայտարարությունը, ինչպես Ռոբերտ Քոչարյանի մասին հայտնի հայտարարության ժամանակ, որը հիմք հանդիսացավ, որպեսզի վերջինս դատի տա ԱԱԾ պետին։ Հիշեցնենք, որ Քոչարյանը Վանեցյանի դեմ հայց էր ներկայացրել այն հայտարարության համար, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դո­լար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»: Հետաքրքրական է, որ Վանեցյանը դրանից մի քանի օր հետո զգալով իր սխալը մեկ ուրիշ հարցազրույցում փորձել էր խմբագրել իր խոսքերը ասելով․«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել, մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշում եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կա­շառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում): Դա մի քիչ արագ խո­սելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում են կատարված» անկախության օրը հայտարարեց ԱԱԾ տնօրենը։ Ստացվում է, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը կարող է «ձեռքի հետ» մոտավոր հայտարարություններ անել, թքած ունենալ անմեղության կանխավարկածի վրա, մեղադրանքներ հնչեցնել եւ վերջում ասել, թե արագ խոսելու հետեւանքն է։ Սա ցույց է տալիս պետական կառավարման համակարգի ոչ պրոֆեսիոնալ զինանոցը։ Եթե ընդամենը հայտարարության մակարդակում պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ի վիճակի չեն իրերն իրենց անուններով կոչել եւ ցուցաբերել բարձր պրոֆեսիոնալիզմ, ապա պատկերացնում եք, թե ինչ կարող է լինել, երբ նոր իշխանությունը սկսի իրագործել իր տնտեսական, սոցիալական եւ առհասարակ ցանկացած ոլորտին առնչվող նմանատիպ սիրողական ռեֆորմները։ Հայաստանը կվերածեն բրունյան շարժումի։ Սակայն Վանեցյանի սիրողական հայտարարությունը այդ մեկով չի սահմանափակել։ Նա հայտարարել է, թե գիտի լրատվամիջոցների, որոնք իր դեմ հոդվածներ են գնել մի քանի միլիոնով եւ այդ գումարներով վարկեր են մարել։ Փաստորեն պետության ազգային անվտանգության թիվ մեկ պատասխանատուն գիտի հանցագործության մասին, սակայն դա կոծկում է։ Իրավապահ մարմինները պարտավոր են ժամ առաջ ԱԱԾ պետի հայտարարությունն ընդունել հաղորդում հանցագործության մասին եւ ուսումնասիրություններ սկսեն։ Անի Սահակյան

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am