ՀՀԿ–ի էքզիստենցիալ ճգնաժամը՝ սպասվող ընտրությունների շեմին

«Փաստ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շատ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել ՀՀԿ-ն: Կուսակցությունից հնչում են տարաբնույթ տեսակետներ առ այն՝ արժի՞ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Ոմանք պնդում են, որ մասնակցելն ու քաղաքական զարկերակին ձեռքը պահելը կարևոր է, ոմանք էլ ընդհակառակը, պնդում են, որ կարող են լինել արտախորհրդարանական ընդդիմություն: Ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններն անցնելու են առանց արմատական ընդդիմության, եթե, իհարկե, չի մասնակցում ՀՀԿ-ն: Իսկ եթե ՀՀԿ-ն որոշի մասնակցել, ապա ակամայից դառնալու է ընդդիմություն՝ բոլորի, առաջին հերթին ֆավորիտ ուժի համար: Հետևաբար ենթադրել կարելի է, թե ինչ ծանր գին կվճարի ՀՀԿ-ն, եթե մասնակցի ընտրություններին՝ անկախ նրանից՝ կկարողանա «անցնել», թե ոչ: ՀՀԿ-ի առաքելությունն այս շրջանում պետք է դառնա ոչ թե մասնակցել-չմասնակցելու հարցի մասին ներկուսակցական բանավեճը, այլ ճշգրտումը մի կարևոր հարցի՝ մասնակցել կամ չմասնակցել հանուն ինչի՞: Նախկինում նրանք իրենց այս հարցը երբեք չեն տվել, կամ տվել են, բայց ունեցել են շատ տրիվիալ պատասխան՝ հանուն իշխանության: Հիմա այլևս հանուն իշխանության քաղաքականությանը մասնակցելու սցենարը անհնարին է ՀՀԿ-ի համար: Հետևաբար, եթե այդ կուսակցությունը որոշում է շարունակել քաղաքական գործունեությունը, պետք է ձևակերպի հարցն ու տա պատասխանը: Փաստացի ՀՀԿ-ի, իսկ նախկինում ՀՀՇ-ի օրինակով մենք տեսնում ենք կուսակցական համակարգի կրախը Հայաստանում: Թե՛ ՀՀՇ-ն, թե՛ ՀՀԿ-ն իրենց ազդեցության ամենաբարձր կետում դարձան ընդամենը իշխանության կուսակցություն: Նրա օրինակը պետք է լինի քաղաքական մյուս ուժերի, հատկապես ՔՊ-ի աչքի առաջ, որն այսօր սահուն կերպով վերածվում է սովորական և հերթական իշխանական կուսակցության»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am