Նիկոլ Փաշինյանի կառավարության 5 ամենալուրջ սխալները. Վարդան Հարությունյան

ԽՍՀՄ քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում թվարկել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենալուրջ 5 սխալները: Նա, մասնավորապես, գրել է. «Փաշինյանը հրաժարական տվեց եւ մենք, փաստորեն, արդեն նախկին կառավարություն ունենք. որոշեցի թվարկել նախկին կառավարության ամենալուրջ սխալները։ Իմ կարծիքով, իհարկե։ Հույս ունեմ, որ ապագա կառավարությունը դրանք չի կրկնի ու շտկել կփորձի։ 1․ Դատախազությանը եւ Արդարադատության նախարարությանը համապատասխան հանձնարարություն իջեցնելու ճանապարհով քաղբանտարկյալներին հապշտապ ազատ չարձակելը եւ նրանց արդարացման գործընթաց չսկսելը։ Բանտարկյալի ռեժիմի փոփոխությունը չի կարող որպես ազատ արձակում դիտարկվել։ 2․ Մարտի 1-ի գործի տարօրինակ ընթացքը․ բացահայտման մասին հայտարարությունները, առաջին դեմքերին մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու փորձերն ու այդ փորձերի ձախողումը։ Իսկ ինչո՞ւ չէր կարելի սկսել ներքեւներից ու հանգիստ, անշտապ ու հիմնավորված վերեւ բարձրանալ, եթե նպատակն, իհարկե, տեսարաններ ցուցադրելը չէր։ Հուսանք, որ նման նպատակ չի եղել եւ խաբուսիկ են տպավորությունները։ 3․ՊՆ մասնագետներ Սիրիա գործուղելը։ Պարզ է, սա Պուտինի պահանջն է եղել կամ՝ ինչն ավելի վատ է, Պուտինին սիրաշահելու քայլ։ Այս քայլի բացասական արձագանքը դեռ երկար է մեր ականջում հնչելու։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բացառիկ են ու անչափ նուրբ, բայց տպավորություն է, թե ամեն այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները «նոր աննախադեպ մակարդակի» բարձրացնելու մասին հայտարարություններ անելով մերժված իշխանությունների հետ ենք մրցում ու Սիրիա ենք հասնում։ Մեզ աննախադեպ մակարդակներ պետք չեն, մեզ շահավետ /մեզ համար շահավետ/ համագործակցություն է պետք։ Իսկ Պուտինը հաջորդ քայլերն է պահանջելու։ 4․ Կաբզոնի մահվան կապակցությամբ Պուտինին ցավակցական հեռագիր հղելը։ Ո՞վ էր Կաբզոնը, որի մահն այդքան ծանր տարանք։ Քրեական պատմությունների մեջ թաթախված, բոլոր տեսակի ու որակի իշխանություններին քծնած ու ծառայած անսկզբունք մի գործիչ։ Եւ այս ֆոնին ԱՄՆ ամենաազդեցիկ սենատորներից մեկի, հայերիս աջակցություն ցուցաբերած, իր սկզբունքային դիրքորոշմամբ աչքի ընկած Մաքքեյնի մահը լռության մատնվեց եւ ԱՄՆ ցավակցական հեռագիր չհղվեց։ 5․ Մերժված իշխանության առանցքային կադրերով նոր Հայաստան կառուցելու փորձերը եւ դրանք արդարացնելու միամիտ բացատրությունները։ Այս փորձերն, անկասկած, ձախողվելու են։ Դրանք հեղափոխություն իրականացրած ժողովրդին ուղղված վիրավորանք են»:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am