Կրծքագեղձի և թոքերի քաղցկեղից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է տարածաշրջանում. հետազոտություն

Հայաստանում մահացության դեպքերի 20%-ը բաժին է ընկնում ուռուցքներին։ Այստեղ կրծքի և թոքերի քաղցկեղով մահացության ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում։ Եվ անգամ նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թվի աճի միտում, գրում է JamNews-ը: Բժիշկները զգուշացնում են, որ հիվանդությունն արտաքին դրսևորումներ չունի։ Այն ժամանակին հայտնաբերելու միջոցը պարբերաբար հետազոտվելն է։ Հոկտեմբերն աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի ամիս է հայտարարվել։ Այդ առթիվ միջոցառումներ են անցկացվում մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ 2017 թ-ին Հայաստանում գրանցվել է կրծքի քաղցկեղի 1118 դեպք։ Յուրաքանչյուր տարի այս ցուցանիշը կազմում է 1000-1100 դեպք, հիվանդներից 400-ին չի հաջողվում փրկել։ Օնկոլոգիական հիվանդությունների թվում կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում շարունակում է առաջին տեղում լինել։ Ընդ որում, աճի միտում նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, հայտարարել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժնի վարիչ Հովհաննես Վարդևանյանը․ «Աշխարհում, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու դեպքերն անշեղորեն աճում են։ Սակայն, առաջին հերթին, պետք է հիշել, որ դա դատավճիռ չէ, և հիվանդությունը բուժվում է, հատկապես՝ նախնական փուլերում»։ Կարդացեք նաև․ Կյանք՝ քաղցկեղից հետո․ մի աղջկա պատմություն, որը հաղթահարել է հիվանդությունը և օգնում է ուրիշներին Առավել հաճախ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվում է 40 տարեկանից բարձր կանանց մոտ։ Այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս տարեկան երկու անգամ հետազոտություն անցնել։ Ավելի հազվադեպ հիվանդությունն առաջանում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Սակայն դա չի նշանակում, որ կրծքագեղձի քաղցկեղ չի կարող երիտասարդների մոտ էլ հայտնաբերվել։ Սենսացիա է դարձել այն հայտարարությունը, որ կրծքի քաղցկեղ հանդիպում է նաև տղամարդկանց մոտ, թեև՝ հազվադեպ։ Վերջին 19 տարվա ընթացքում Հայաստանում կրծքի քաղցկեղ հայտնաբերվել է 30 տղամարդու մոտ։ Սակայն բժիշկները զգուշացնում են, որ տղամարդկանց մոտ հիվանդդությունն ավելի ագրեսիվ է ընթանում, և խորհուրդ են տալիս հետազոտվել որևէ անհանգստություն զգալու դեպքում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառը կարող է սթրեսը լինել, գենետիկ նախատրամադրվածությունը, վնասակար սովորությունները, կրծքագեղձի վնասվածքները։ «Հնարավոր չէ միայն մեկ գործոն առանձնացնել, ավելի հեշտ է պարբերաբար հետազոտվել հիվանդությունը նախնական փուլում հայտնաբերելու համար», – զգուշացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ Հովհաննես Վարդևանյանը։ Հայաստանում կրքագեղձի քաղցկեղից բացի կանանց մոտ տարածված է նաև արգանդի վզիկի և հաստ աղիքի քաղցկեղը։ Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է թոքերի, շագանակագեղձի և հաստ աղու քաղցկեղը։ Վերջին տարիներին վահանագեղձի քաղցկեղի դեպքերի աճ է նկատվում, հատկապես՝ երիտասարդների մոտ։

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am