Մեքենան վարելու ընթացքում վարորդը հանկարծամահ է եղել/տեսաշար/

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանը Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ընթացքում նկատել է, թե ինչպես է Աբովյան փողոցում BMW մակնիշի 01 ZX 050 համարանիշի ավտոմեքենան դուրս գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվում գազոնում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դասակի հրամանատարն ու քաղաքացիները, մոտենալով ավտոմեքենային, նկատում են, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա ուշագնաց է եղել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում Երևանի 1-03 շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրում են, որ վարորդը հանկարծամահ է եղել: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերտաիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղի ժամանել է քննչական խումբը՝ պետի տեղակալ Արտաշես Վանյանի, ավագ քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վարորդը, մեքենան վարելիս, կորցրել է գիտակցությունը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am