Արարատ Միրզոյանը ճիշտ կանի ցինիզմի դաշտից վերադառնա, Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է. Շարմազանով

Արարատ Միրզոյանը ճիշտ կանի ցինիզմի դաշտից վերադառնա, Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն է եղել, այսօր որ ինքը անվտանգ ապրում է Հայաստանում, դա, նախ և առաջ Սերժ Սարգսյանի և նրա նման գործիչների հմուտ քաղաքականության արդյունքում է։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով առաջին փոխվարչապետ Միրզոյանի՝ նախօրեի հայտարարությունը, թե անգամ նախկին ՀՀԿ–ականներին են դիտարկում իրենց կադրային ռեզերվում, իսկ Սերժ Սարգսյանի մասին լրագրողի հարցին պատասխանեց՝պարզ է, չէ՞ որ Սերժ Սարգսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնը չի առաջարկվի։ Շարմազանովը նկատեց, որ առնվազն քաղաքական կոռեկտությունը պահանջում է, որ պարոն առաջին փոխվարչապետը նախկին նախագահների մասին այդպիսի բաներ չասի։ «Հո մարզպետ չէինք տալու... նախ՝ տվողը դուք չեք, Սերժ Սարգսյանը եթե ուզենար՝ կմնար ու ինքը ընտրված վարչապետ էր, երկրորդը՝ Սերժ Սարգսյանը եղել է, կա ու կմնա Հայաստանի բացառիկ պետական մտածողություն ունեցող պետական այր»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։ Հանրապետական կուսկացության անդամներին պաշտոններ տալուն անդրադառնալով՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ ինքնանպատակ պաշտոններ ստանալուն էլ են դեմ, ինքնանպատակ պաշտոնակռվին էլ, ինքնանպատակ պաշտոններից հրաժարվելուն էլ. «Ամեն ինչի տակ պետք է լինի գաղափար, ամեն ինչի տակ պետք է լինի Հայաստանի շահը, Հայաստանի շահը ինչպես կպահանջի, այնպես էլ կլինի։ Ամեն ինչ պիտի լինի արժանապատիվ, հիմքում ունենալով ոչ թե ՔՊ–ի կամ ՀՀԿ–ի շահը, այլ ՀՀ շահը։ Մենք եւ Սերժ Սարգսյանը վարվել ենք այդպես, իրենք ինչպես կվարվեն, առնվազն այս 6 ամիսը ցույց է տվել, որ իրենք իրենց կուսակցական եւ խմբային շահը գերադասել են պետական շահից»։ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելը Էդուարդ Շարմազանովը որեւէ կերպ չմեկնաբանեց, պարզապես ասաց, որ եթե Հունան Պողոսյանը ընդունել է առաջարկը, ուրեմն ինքը շնորհավորում է։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am