Որոշեցի թվարկել Փաշինյանի կառավարության 5 ամենալուրջ սխալները

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Փաշինյանը հրաժարական տվեց եւ մենք, փաստորեն, արդեն նախկին կառավարություն ունենք: Որոշեցի թվարկել նախկին կառավարության ամենալուրջ սխալները։ Իմ կարծիքով, իհարկե։ Հույս ունեմ, որ ապագա կառավարությունը դրանք չի կրկնի ու շտկել կփորձի։ 1․ Դատախազությանը եւ Արդարադատության նախարարությանը համապատասխան հանձնարարություն իջեցնելու ճանապարհով քաղբանտարկյալներին հապշտապ ազատ չարձակելը եւ նրանց արդարացման գործընթաց չսկսելը։ Բանտարկյալի ռեժիմի փոփոխությունը չի կարող որպես ազատ արձակում դիտարկվել։ 2․ Մարտի 1-ի գործի տարօրինակ ընթացքը․ բացահայտման մասին հայտարարությունները, առաջին դեմքերին մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու փորձերն ու այդ փորձերի ձախողումը։ Իսկ ինչու՞ չէր կարելի սկսել ներքեւներից ու հանգիստ, անշտապ ու հիմնավորված վերեւ բարձրանալ, եթե նպատակն, իհարկե, տեսարաններ ցուցադրելը չէր։ Հուսանք, որ նման նպատակ չի եղել եւ խաբուսիկ են տպավորությունները։ 3․ ՊՆ մասնագետներ Սիրիա գործուղելը։ Պարզ է, սա Պուտինի պահանջն է եղել կամ՝ ինչն ավելի վատ է, Պուտինին սիրաշահելու քայլ։ Այս քայլի բացասական արձագանքը դեռ երկար է մեր ականջում հնչելու։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բացառիկ են ու անչափ նուրբ, բայց տպավորություն է, թե ամեն այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները «նոր աննախադեպ մակարդակի» բարձրացնելու մասին հայտարարություններ անելով մերժված իշխանությունների հետ ենք մրցում ու Սիրիա ենք հասնում։ Մեզ աննախադեպ մակարդակներ պետք չեն, մեզ շահավետ /մեզ համար շահավետ/ համագործակցություն է պետք։ Իսկ Պուտինը հաջորդ քայլերն է պահանջելու։ 4․ Կաբզոնի մահվան կապակցությամբ Պուտինին ցավակցական հեռագիր հղելը։ Ո՞վ էր Կաբզոնը, որի մահն այդքան ծանր տարանք։ Քրեական պատմությունների մեջ թաթախված, բոլոր տեսակի ու որակի իշխանություններին քծնած ու ծառայած անսկզբունք մի գործիչ։ Եւ այս ֆոնին ԱՄՆ ամենաազդեցիկ սենատորներից մեկի, հայերիս աջակցություն ցուցաբերած, իր սկզբունքային դիրքորոշմամբ աչքի ընկած Մաքքեյնի մահը լռության մատնվեց եւ ԱՄՆ ցավակցական հեռագիր չհղվեց։ 5․ Մերժված իշխանության առանցքային կադրերով նոր Հայաստան կառուցելու փորձերը եւ դրանք արդարացնելու միամիտ բացատրությունները։ Այս փորձերն, անկասկած, ձախողվելու են։ Դրանք հեղափոխություն իրականացրած ժողովրդին ուղղված վիրավորանք են։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am