Գևորգ Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին սատարելը չի համարում շեղում իր սկզբունքներից

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը  նշեց, որ Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին իր հայտարարությունը չի համարում շեղում սկզբունքներից: «Փաշինյանի վարչապետությանը դեմ եմ  քվեարկել ԱԺ-ում միայն մեկ պատճառով, որ նա չի ունեցել պետական կառավարման փորձ:  Սկզբունքայնության շեղման դրսևորում չկա` մի քանի պատճառներով: Ընդհանրապես, ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ առնչություն ունի, կհասկանա, որ պետական ծառայության մի մասը և կայունության երաշխիքը պետությանը և հայրենիքին ծառայությունն են: Ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և չեմ շեղվելու: Եթե որևէ մեկը դա կարող է դիտարկել որպես շեղում, մեծ հաճույքով կլսեմ»,-ասաց Կոստանյանը: Անդրադառնալով մայիսին արած իր հայտարարությանը, որում ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ վարչապետի պաշտոնին, Կոստանյանը նշեց, որ բացարձակ հակասության չկա իր հայտնած ներկայիս տեսակետի հետ: «Ես ասել եմ երկու բան, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է և ես նրան հարգում եմ: Բայց նաև ասել եմ, որ որևէ մեկը մեր հանրության մեջ Նիկոլ Փաշինյանին չի տեսել պետական կառավարման գործընթացում, քանի որ նրա ողջ կենսագրությունը եղել է լրագրողական, հանրային, հասարակական գործունեության մեջ: Եվ եթե որևէ մեկը չէր տեսել, թե պետական կառավարման մեջ ինչ հմտություններ է դրսևորում, դա ինքնին նշանակում է պետական կառավարման հմտությունների բացակայություն: Ես ասել եմ, որ այս ամիսների ընթացքում տեսա և համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները և ցանկություններն ազնիվ են»,-ասաց Կոստանյանն ու հավելեց՝ այլ հարց է, թե դա փաստացիորեն ինչպես է իրականացվում: Պատգամավորի կարծիքով` նա, ով երկրի բարօրության համար մտահոգ է, պետք է օգնի, որ այդ բոլոր նպատակներն իրագործվեն: Նա նշեց` այս առումով իր հայտարարություններում բացարձակ հակասություն չկա:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am