Որ ճանապարհը կընտրի Սերժ Սարգսյանը

Ներքաղաքական առաջիկա գործընթացներում ոչ պակաս ինտրիգային է դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցել չմասնակցելու հարցը։ Կուսակցությունում պաշտոնական որոշում այս պահին չունեն, հայտարարությունները միայն դատափետող են։ Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեկ անգամ եւս զգուշացրել է հետ կանգնել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից, եթե կա ցանկություն երկրում իրական ընդդիմություն ունենալու։ Իսկ Էդուարդ Շարմազանովը այնուամենայնիվ այն կարծիքին է, որ անկախ հանգամանքից, թե երբ կանցկացվեն ընտրությունները, ՀՀԿ-ն պետք է մասնակցի դրանց։ Շարմազանովի կարծիքով յուրաքանչյուր քաղաքական ուժ, որն ունի գաղափարախոսություն եւ ամենապակասը 100 հետևորդ, ապա պարտավոր է մասնակցել ընտրություններին։ ՀՀԿ մամուլի խոսնակը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն է այս իշխանությունների միակ ընդդիմությունը, եւ հենց այդ պատճառով պետք է մասնակցեն։ Նախ դիտարկենք, թե ինչ կշահի եւ ինչ կկորցնի ՀՀԿ-ն առհասարակ մասնակցել-չմասնակցելու պարագայում եւ հատկապես, թե ընտրությունները որ օրենսգրքով են անցկացվելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը որոշել է ընտրություններ անել նոր Ընտրական օրենսգրքով, որով բացառվում է ռեյտինգային ընտրակարգը, ապա ՀՀԿ-ն կարող է նույնիսկ չերազել, թե ընտրություններում կհաղթահարի անցողիկ շեմը, իսկ եթե ռեյտինգային ընտրակարգը գործի, ապա ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Ընդունենք, թե ոչ այս կուսակցությունում կան մարդիկ, որոնց ժողովուրդը այսպես կոչված «թաղային հեղինակություններ» է անվանում, որոնք նույնիսկ առանց գումարի կարող են որոշակի ընտրազանգված ապահովել։ Տարիների ընթացքում նրանց կատարած բարեգործությունները, մարդկանց օգնելը, ինչ-ինչ խնդիրներ լուծելը հաստատ որոշակի խմբերի կողմից չի մոռացվի եւ այս պարագայում մեծ է հավանականությունը, որ ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կանցնի ապագա խորհրդարան։ Խոշոր հաշվով ՀՀԿ-ի մասնակցությունն անտրամաբանական է լինելու եւ արդարացնելու է նոր իշխանությունների ցանկացած քայլ։ Մի քանի ամիս է ՀՀԿ-ականները մեկը մյուսի հետեւից հայտարարում է, թե ճիշտ չէ դեկտեմբերին գնալ ընտրությունների, որ դա հակասում է ժողովրդավարական պետություններում հռչակված բոլոր չափորոշիչներին, հատկապես, քաղաքական ուժերին բավարար պատրաստվելու ժամանակ չի տրվում, իսկ էյֆորիան մրցակցային մթնոլորտ չի կարող ապահովել։ Արդյունքում ունենալու ենք միակուսակցական խորհրդարան, որը տանելու է նաեւ միապետական համակարգի կայացման։ Եւ այսքանից հետո մասնակցել ընտրական գործընթացին, որին անխնա քննադատում են, կնշանակի դեմ գնալ սեփական սկզբունքներին եւ ընդունել հակառակ ճամբարից հնչող հակադարձումները։ Դրանից բացի այս դեպքում ոչ միայն ՀՀԿ-ն կարող է ջախջախիչ պարտություն կրել, այլ բոլոր այն ուժերը, որոնք այս կամ այն կերպ են ունեցել նախորդ իշխանությունների հետ։ Փաշինյանն ու իր թիմը Երեւանի ավագանու ընտրությունների օրինակով թիրախավորելու են ՀՀԿ-ին եւ յուր արբայնակներին, արդյունքում Փաշինյանի թիմը հավաքելու է ենթադրյալ ոչ թե 70, այլ ավելի շատ տոկոս ձայն։ Մյուս պարագայում՝ չմասնակցության դեպքում էլ հնարավոր է այս ուժը բաց թողնի իր վերջին հնարավորությունը եւ անհետ կորի քաղաքական երկնակամարից։ Մենք վերջին ժամանակները հաճախակի ենք ներկայացրել Հայաստանում ընդունված մի օրինաչափության մասին, որը կարող ենք պայմանականորեն անվանել «ֆորս-մաժորային պատմական հնարավորություն»։ Քաղաքական գործընթացներում հենց միայն ապրիլին մենք ականատեսը եղանք նման իրավիճակի, երբ ժողովրդի լայն զանգվածներ, որոնք մեկ տարի առաջ իրենց քվեն տվել էին ՀՀԿ-ին, համախմբվեցին Նիկոլ Փաշինյանի շուրջը եւ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը։ Այնպես որ ֆորս-մաժորային իրավիճակներով պայմանավորված ՀՀԿ-ն կարող է թեկուզ անցողիկ շեմ հաղթահարել։ Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am