Մանվել Գրիգորյանի հանդեպ մարդատյացությունը պատճառներ ունի

Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանը որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։ Նախաքննական մարմնի հիմնավորմամբ` Գրիգորյանն ազատության մեջ կխոչընդոտի նախաքննությանը և նոր հանցագործություն կկատարի։ Այս մասին հայտնում է Գրիգորյանի պաշտպանը՝ հավելելով, որ բողոքարկելու են դատարանի որոշումը վերաքննիչ ատյան, քանի որ Մանվել Գրիգորյանը տասնյակ հիվանդություններ ունի և պետք է գտնվի ազատության մեջ` բուժումը լիարժեք իրականացնելու համար։ Փաստաբանը Գրիգորյանին կալանքի տակ պահելը որակում է խոշտանգում։ Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Գրիգորյանը կալանքի տակ է հուլիսի 19-ից: Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։ Եթե դուրս գանք զգայական մակարդակից, ապա Մանվել Գրիգորյանի դեմ այս պահին ռեալ մեղադրանքը ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մասին է: Մյուս մասով բացատրություններ են հնչել, որ հայտնաբերված ավարն այդ գեներալի պահուստ է հասել ժամկետնանց վիճակում: Գրիգորյանը տառապում է 16 հիվանդությամբ, որոնց թվում քաղցկեղ: Սակայն նոր իշխանությունները թքած ունեն մարդու վրա: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը համարում է, որ Մանվել Գրիգորյանի առողջականի մասին լուրերը չափազանցված են: <<Այս պահին նրա մոտ հայտնաբերված հիվանդություններն այն հիվանդությունները չեն, որոնք անհամատեղելի են անազատության մեջ պահելու համար, տվյալ դեպքում առայժմ նման փաստ չի հայտնաբերվել>>,- բառացիորեն երկու օր առաջ հայտարարեց Սասուն Խաչատրյանը: Մինչդեռ Հայաստանն այնքան փոքր է ու բոլորը գիտեն, որ Մանվել Գրիգորյանն արդեն մի քանի տարի է տառապում է քաղցկեղով, որը անհամատեղելի չէ կալանքի հետ: Ինչով է Գրիգորյանն արժանացել իշխանությունների այսօրինակ վերաբերմունքին, երբ այսօր ցանկացած երկրապահի տանից կհանեն նույնքան զենք-զինամթերք, որքան Մանվել Գրիգորյանի: Զենքը դարձել է այդ մարդկանց մարմնի մի մաս, կենսակերպ, որից հրաժարվելը նրանց համար հավասար է մարմնի ինչ-որ մասից հրաժարվել: Մանվել Գրիգորյանի հանդեպ մարդատյացությունը իշխանական շահեր է հետապնդում: Նրան այնքան կպահեն ճաղերի ետեւում, քանի դեռ ԵԿՄ-ում նախագահ չեն ընտրել Սասուն Միքայելյանին, գուցե նա ոչինչ չխոչընդոտի, բայց ազատության մեջ գտնվելու փաստը որոշների մոտ հոգեբանական պրեսինգի դեր կխաղա: Կավարտվեն նաեւ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները: Այլապես Մանվել Գրիգորյանին կալանքից կազատեին, նրան չէին տա իր անձնագրերը եւ Մանվել Գրիգորյանը փախչելու տեղ չէր ունենա: Անի Սահակյան

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am