Սասուն Խաչատրյանը՝ հիվանդության ու արկածախնդրության արանքում

Չնայած մեր ժողովուրդը արդարության քաղց ունի, որն այնքան է խորացել նախորդ իշխանությունների ժամանակ, որ դեռ ապագա տասնամյակում էլ չի հագենա, այնուամենայնիվ այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին ամիսներին, անգամ եթե արվում է արդարության հաստատման եւ արդարադատության անվան տակ, մտահոգիչ է եւ վտանգավոր։ Որովհետեւ այդ արդարադատությունը բացառապես քաղաքական քողի ներքո է եւ սիրողական մակարդակում, իրավականությունից կիլոմետրերով հեռու, նույն կոռուպցիայի դեմ պայքարը, որը մղում են հեղափոխական իշխանությունները, առնվազն կողմնակալ է եւ ոչ արժանահավատ։ Յուրաքանչյուրս առնվազն կարող ենք մի քանի մարդ թվարկել, ովքեր այս շրջանում դուրս են մնացել ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի եւ իրավապահ այլ կառույցների տեսադաշտից, միայն Սերժ Սարգսյանի օրինակը բավարար է կասկածելու իշխանությունների ազնվությանը, փոխարենը նրանց թիրախում են հայտնվում նրանք, որոնց միջոցով տվյալ պահին կոնկրետ հարց է լուծվում: Օրինակ հայտնի գործարար Մայրապետյանի ձերբակալությունը կարող եք չկասկածել, որ տեղի է ունեցել միայն ու միայն այն փաստով պայմանավորված, որ գործարար Ռոբերտ Քոչարյանի մտերիմն է, այլապես նման մեղադրանքներ կարելի է նախորդ իշխանության ցանկացածի դեմ հարուցել: Իսկ ՀՔԾ արդեն հանրահայտ պետ Սասուն Խաչատրյանը որոշել է նոր իրավաբանության հիմունքներ սահմանել երկրում: Նրա արկածախնդրությունն առաջին անգամ դրսեւորվեց Ռոբերտ Քոչարյանի դեպքում, երբ ՀՀ երկրորդ նախագահի անձի անձեռնմխելիության հարցը պատշաճ պարզելու եւ պատկան մարմիններից մեկնաբանություն ստանալու կալանքի սանկցիայով մտավ դատարան ու մեղադեց սահմանադրական կարգի տապալման հարցում: Ապա հասավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, խախտելով անմեղության կանխավարկածը հայտարարվեց, թե նախկին վարչապետին պատկանող կիսակառույց շենքում հայտնաբերված զենքերը կապ ունեն Մարտի 1-ի իրադարձությունների հետ: Իսկ Մանվել Գրիգորյանի պարագայում Սասուն Խաչատրյանի վարքը ավելին, քան գռեհիկ սանձարձակություն է : «Մանվել Գրիգորյանի առողջության մասին լուրերը մի փոքր չափազանցված են»։ Այս մասին հայտարարում է Խաչատրյանը շարունակելով, որ բոլոր մարդիկ էլ առողջության հետ խնդիրներ ունեն։ «Հիմա Մանվել Գրիգորյանի համար փորձաքննություն է նշանակված։ Այս պահին նրա մոտ հայտնաբերված հիվանդություններն այն հիվանդությունները չեն, որոնք անհամատեղելի են անազատության մեջ պահելու համար, տվյալ դեպքում առայժմ նման փաստ չի հայտնաբերվել»,–ասում է Խաչատրյանը: Մինչդեռ բոլորին է հայտնի, որ Մանվել Գրիգորյանը թոքի վատ հիվանդություն ունի, որ կառավարության որոշմամբ հաստատված այն հիվանդությունների շարքում է, որոնց առկայության դեպքում կալանքն անհամատեղելի է դառնում: Վերջին ժամանակներում նաեւ տեղեկություն տարածվեց, որ Գրիգորյանը դրանից բացի 6 հիվանդություն ունի: Եւ ասյքանից հետո կանգնել ու ասել, թե գեներալ Մանվելը առողջական լուրջ խնդիրներ չունի, առնվազն կնշանակի, որ առողջական , ավելի ճիշտ հոգեբանական լուրջ խնդիրներ ունի ինքը՝ Սասուն Խաչատրյանը, ով սիրողական մակարդակում որոշել է երկրում արդարադատություն հաստատել: Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am