Պաշտոն ստանալու հերթում են Վովա Գասպարյանն ու մյուսները

Սյունիքի մարզպետի պաշտոնում գեներալ-լեյտենանտ նախկին փոխխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը հարուցել է հեղափոխական զանգվածների զայրույթը։ Այս շրջանակներում կարծում են, որ նախկին իշխանության հիմնասյուներից մեկը չպետք է եւ չի կարող դառնալ նոր Հայաստանի պաշտոնյա։ Հիշեցնենք, որ 2008 թվականից Պողոսյանը զբաղեցնում էր ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնը եւ հրաժարական ներկայացրեց թավշյա հեղափոխությունից ու Վալերի Օսիպյանի ոստիկանապետ դառնալուց հետո։Հրաժարականի առիթով տարածված հայտարարությամբ Հունան Պողոսյանն անձամբ խոստովանում է, որ գործընկերների՝ «զինակիցների» հետ դավանել է նույն սկզբունքներին, ինչի արդյունքն էլ երկարամյա աշխատանքն է։ Այլ կերպ ասած՝ Հունան Պողոսյանն անձամբ է խոստովանել, դեռ ամիսներ առաջ, որ եւ աղմկահարույց Վովա Գասպարյանի, եւ տխրահչռակ Լեւոն Երանոսյանի եւ առհասարակ բոլոր «ծառայակիցների» հետ կիսել է դավանանքը․«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետեւողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի եւ քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման»: Հիմա նրան տարանջատել «սեւերից» ու բերել նոր Հայաստան մի քիչ անհասկանալի է։ Իհարկե, Հունան Պողոսյանը համակարգի բանիմաց եւ պրոֆեսիանալ պաշտոնյայի համբավ ուներ, սակայն մեծ հաշվով ոստիկանության նախկին գործունեության թիվ մեկ պատասխանատուներից է համարվում, համակարգի քաղաքականություն որոշողներից եւ իրականացնողներից։ Նա աշխատել է հանուն հին Հայաստանի, հանուն Սերժ Սարգսյանի եւ որեւէ անգամ չի ընդդիմացել, թե որեւէ բան իր ստրով չէ, որ այսինչ գործողությանն ինքը դեմ է եւ այլն։ Այսինքն պետք չէ նրանից կերտել ծպտյալ հեղափոխականի կերպար ու մատուցել նոր Հայաստանին։ Գողական բարքեր, քրեական աշխարհի հետ իշխանության սերտաճում, ընդդիմադիրների դեմ գործիք ու բազում հանցագործությունների կոծկում։ Սա է եղել ոստիկանության դիմագիծը, որի կարկառուն ներկայացուցիչը Հունան Պողոսյանն է։ Նրա ահռելի կարողության մասին փաստերը բավարար են արձանագրելու, որ նա մաքուր աշխատավարձի հույսին ապրող պաշտոնյաներից է։ Պողոսյանի դրամական միջոցները 19 անգամ գերազանցել են նրա տարեկան աշխատավարձը, լրատվամիջոցներում էլ տեղեկություններ են շրջանառվում, որ որդին մի քանի տասնյակ հազար դոլարանոց ավտոմեքենա է վարում։ Հետաքրքիր է՝ ինչ միջոցներով է մինչեւ ամիսներ առաջ բարձրաստիճան ոստիկանը նման կարողություններ կուտակել։ Մամուլը տարիներ շարունակ գրում էր, որ գողականների անվտանգությունը անձնապես երաշխավորում են քաղաքական որոշ այրեր ու բարձրաստիճան ոստիկաններ եւ այդ ծառայության դիմաց նրանց վարձահատույց էին լինում։ Այս պաշտոնյաների մեջ նշվում էր նաեւ Հունան Պողոսյանի անունը։ Եվ վերջապես՝ Սյունիքի մարզն առանձնահատուկ է։ Այստեղ երկու տասնամյակ եղել է քրեաօլիգարխիայի ամենադեսպոտ դրսևորումը, ինչ հաշվարկով է Փաշինյանը մարզի վերակացու կարգում նախկին իշխանության ներկայացուցչին, որը հազար թելերով կապված է հակահեղափոխականների հետ։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանն էլ է անցել Սերժ Սարգսյանի ոճին եւ նրա մոտ էլ են «գնվում» պաշտոնները։ Հակառակ պարագայում, եթե Հունան Պողոսյանը պաշտոն է ստանում, իսկ ինչու պաշտոն չառաջարկեն Վովա Գասպարյանին ու մյուսներին։ Եւ առհասարկ որն էր Սերժ Սարգսյանի սխալը, եթե նոր իշխանությունն էլ ապավինում է նրա կադրերին։ Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am