Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակման եզրին է. աշխատակիցների բաց նամակը՝ վարչապետին

«Էյ-Սի-Փի» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մեծարգո պարոն Վարչապետ, Ալավերդու պղնձաձուլական գործարանը Հայաստանի ամենահին արդյունաբերական ձեռնարկությունն է: Գործարանն է եղել Ալավերդի քաղաքի կայացման, զարգացման, բարեկարգման և բարգավաճման հիմնական աղբյուրը: Իր գոյության շուրջ 250 տարիների ընթացքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեությունը դադարեցվել է ընդամենը 4 անգամ՝ կապված պատերազմների, ասպատակությունների և հեղափոխությունների հետ: Վերջին դադարը կապված էր ԽՍՀՄ-ի փլուզման հետ, երբ գործարանը լուծարվեց ու հիմնովին ավերվեց: Որպես բնակավայր Ալավերդին միանգամից կորցրեց իր ուրույն դեմքը: Ալավերդին միանգամից դատարկվեց, որովհետեւ Ալավերդու գոյությունն իսկ պայմանավորված էր պղնձաձուլարանի առկայությամբ ու աշխատանքով: Գործարանի հերթական վերածնունդը ութ տարի անց 1997 թվականին էր: Կարծում ենք՝ հարկ չկա մանրամասնելու 1997-2018թթ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնտեսավարման արդյունքները. Ալավերդու և հարակից բնակավայրերի սոցիալ-տնտեսական կյանքի եռուզեռը դրա վկայությունը և վառ ապացույցն են: Սակայն այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանը հինգերորդ անգամ կանգնած է փակման եզրին: Ինչպես գործարանի աշխատողների, այնպես էլ Ալավերդի քաղաքի և հարակից բնակավայրերի բնակչության համար նորից օրակարգի գերխնդիր դառնում է մի կտոր հացի խնդիրը: Գործարանի յուրաքանչյուր աշխատատեղ իր գոյությամբ նպաստում է սպասարկման ոլորտի 3-4 աշխատատեղի լինելուն: Մենք, գործարանի 630 աշխատակիցներս, չենք ուզում, որ մեր եւ մեր մերձավորների ընտանիքները մնան առանց օրվա հացի: Հարգելի պարոն Փաշինյան, մեր կոլեկտիվի և Ալավերդի քաղաքի բնակիչների հույսը մեր նորընտիր կառավարությունն է: Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվն այսօր գտնվում է անորոշության մեջ. մենք չգիտենք մեր հետագա ճակատագիրը: Ընկերության աշխատանքով ապահովվում է Ալավերդի քաղաքի բնականոն կյանքը: Գործարանի փակվելը նշանակում է Ալավերդու եւ հարակից շրջանների բնակչության արտագաղթ: Ընկերության աշխատակիցների մեծ մասը գտնվում է վարկային պարտավորությունների տակ: Այսօր արդեն տնօրինության կողմից հրահանգավորվել է դադարեցնել արտացոլիչ վառարանի աշխատանքը: Տեխնոլոգիական առումով վառարանի սառեցումը կառաջացնի վառարանի եւ ծխատարի ամբողջական համակարգի վթարային իրավիճակ: Պարոն Վարչապետ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի կոլեկտիվը խնդրում է Ձեզ հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել լուծելու վերոշարադրյալ խնդիրը: Այլապես Ալավերդի քաղաքի բնակչությունը ստիպված կլինի անցնել կտրուկ ու անկանխատեսելի գործողությունների, որոնք կարող են դիտարկվել որպես միտումնավոր քայլեր՝ ուղղված մեր կառավարության դեմ»:

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am