PR-առված դառը իրականություն

Ավարտվեց Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան էին ժամանել մոտ չորս տասնյակ երկրների ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցում է մոտ 90 պետություն և գրեթե բոլորն էլ բարձրաստիճան պատվիրակություններով ներկայացված էին երևանյան հավաքին։ Ընդունվել է «Երևանի հայտարարություն» անվանումով տեքստը, որի բովանդակությունը դեռ չի հրապարակվում, միայն հայտնի է, որ այնտեղ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Հիշեցնենք՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նախորդ տարիներին ևս անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանն՝ ընդգծելով, որ կոնֆլիկտը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով։ Այս գագաթնաժողովի արդյունքներով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մյուշիկիվաբոն, ինչպես նաև որոշվեց, որ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Թունիսում՝ երկու տարի անց։ Գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գոհունակությամբ խոսեց այս հավաքի արդյունքներից։ «Ընդունելով Երևանյան հռչակագիրը և «Ապրել միասին»-ի համար ֆրանկոֆոն կոչը` մենք մշակեցինք մի ճանապարհային քարտեզ, որը սահմանում է այն նպատակները, որ մենք որդեգրել ենք՝ մեր հասարակությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին պատասխանելու համար», - ասաց Մնացականյանը՝ նշելով, որ այդ ճանապարհային քարտեզը կուղղորդի կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունը. «Ճանապարհային քարտեզը վերահաստատում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների հենքը և կայուն հանձնառությունը՝ հանուն խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության, նրա նվիրվածությունը կրթությանը և լեզվամշակութային բազմազանությանը»։ ​«Պետք է արձանագրել, որ գագաթնաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են, և միանշանակ կարող ենք ասել, որ այս իրադարձության արդյունքում, որն անկախությունից ի վեր ամենախոշոր իրադարձությունն էր մեր երկրում, միանշանակ ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդմանն ու հեղինակության բարձրացմանը։ Գագաթնաժողովն անցավ շատ բարձր մակարդակով», - գագաթնաժողովի փակումից հետո ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում ուշադրության կենտրոնում էին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի այցը: Անկախացումից ի վեր Հայաստան առաջին անգամ այցելեց Կանադայի ղեկավարը: Թրյուդոն աշխարհի ամենահայտնի երիտասարդ առաջնորդներից է: Նա Հայաստանում եղել է 1984-ին, երբ 13 տարեկան էր, հոր՝ Կանադայի պաշտոնաթող վարչապետի հետ: Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետի այցը «պատմական» իրադարձություն որակեց․ «Ես հույս ունեմ, որ այս պատմական իրադարձության արդյունքում մեր հարաբերություններում պատմական զարգացումներ կլինեն: Երկրների հարաբերությունները առաջին հերթին մարդկանց հարաբերություններ են, և եթե հենց այդ տեսակետից գնահատենք իրավիճակը, կարող ենք ասել, որ իսկապես Հայաստանի և Կանադայի հարաբերությունները փայլուն են»: Հայ-կանադական բարձր մակարդակով շփումներում մի քանի անգամ անդրադարձ եղավ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը: Թրյուդոն ասել է՝ երբ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը վտանգող գործընթացներ էին, Հայաստանն օրինակ ծառայեց բոլորին, ինչը հիանալի էր: «Հայաստանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին»,- Բաղրամյան 26-ում Փաշինյանի հետ հանդիպմանը ընդգծել է Թրյուդոն: Փաշինյանը պատմել է, որ Կանադայի վարչապետին ներկայացրել է Հայաստանում ներդրումների համար նոր հնարավորությունները. «Մենք ուզում ենք մի միջավայր ստեղծել, որտեղ ներդրումները, տնտեսական գործունեությունը պայմանավորված չէ կառավարության քմահաճույքներով, կամ այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքներով»: Իսկ Թրյուդոյի խոսքով՝ Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա, այն հետաքրքիր է կանադացի ներդրողների համար: Նա անդրադարձել է նաև Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման հնարավորությանը․ «Շատերն էին դրա մասին ինձ հարցնում: Մենք հասկանում ենք, որ սա նշանակալի մարտահրավեր է, եթե հաղթահարենք: Մեր հարաբերությունները խորացնելուն զուգընթաց դիտարկում ենք այդ հնարավորությունը: Ինչքան ավելի ժողովուրդների շփումները, ներդրումները շատանան, ակնհայտ ու անհրաժեշտ կլինի դեսպանատան բացումը»: Փաշինյանն էլ ասել է. «Մենք պայմանավորվեցինք սկզբից դեսպանատան ներսի բովանդակությունը կառուցել, հետո միայն՝ պատերը»: Նկատենք, որ երկու երկրների ղեկավարները ասուլիսի էին եկել ՀՀ եռագույնը պատկերող գուլպաներով: Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովն, իհարկե, Հայաստանի համար կարևոր իրադարձություն էր: Բայց կազմակերպության գործընկերների հետ ինչ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Փաշինյանի կողմից «բարենպաստ տնտեսական աճի խթանման» ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին անվերջ հայտարարությունները պետք է կոնկրետ արդյունքներ էլ ունենան: Օրինակ՝ փորձ արվե՞լ է ավելի առարկայական խոսել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամների հետ, երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերել: Թե՞ միայն «ներդրումների համար նոր հնարավորությունների» մասին են գործընկերներին պատմել: Թամար Բագրատունի

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am