Պետք է թույլ չտանք, որ քաղաքական տղերքը շուստրիությամբ տիրանան իշխանությանը. Մենուա Հարությունյան

«ՀՀ ցանկացած վարչապետ պետք է ոչ թե ժողովրդի անունից խոսի, այլ Սահմանադրության և օրենքների»,- այս մասին այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը:«Երկրի տերը, այո՛, ժողովուրդն է, բայց ժողովուրդը պետք է մասնակցի երկրի կառավարմանը՝ բացառապես ընտրությունների միջոցով: Սա պետք է լինի շատ կարևոր: Ժողովուրդը կարող է սխալվել, ժողովուրդը պետք է քաղաքական էլիտա ունենա, մտավորականներ ունենան ու էս մտավորականները կառավարեն երկիրը»,-նշել է Մենուա Հարությունյանը: Ըստ Հարությունյանի՝ եթե հիմա խորհրդարանը լուծարվեց, ընդամենը մեկ տարի հետո հասարակությունը հիասթափվելու է Նիկոլ Փաշինյանից, կյանքը չի լավանալու, ավելին՝ մտնելու ենք մի շղթայի մեջ, երբ անընդհատ ներքաղաքական լարվածություն է լինելու մեր երկրում, ժամանակ չի մնալու տնտեսությամբ զբաղվելու, և սա գալու է նրանից, որ մի խումբ մարդիկ աթոռի համար գնում են դրան: Նրա համոզմամբ՝ 10-15 տարի նրա նման մարդիկ պայքարել էին իշխանության դեմ, թուլացրել իշխանության հիմքերը, իսկ Փաշինյանը, ճիշտ պահին ճիշտ տեղում գտնվելով, շահել է. «Մենք պետք է թույլ չտանք, որ քաղաքական տղերքը շուստրիությամբ տիրանան իշխանությանը, որովհետև վաղն էլ ես դա  կարող եմ անել ու պարզվի՝ Նիկոլից վատն եմ, Նիկոլից ավելի անհայրենիք ու պետական մտածողություն չունեմ»,- հավելել է Հարությունյանը:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am