Էջմիածնի քաղաքապետարանը՝ Էջմիածնում ողբերգական դեպքի վերաբերյալ

Էջմիածնի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել Էջմիածնում հոկտեմբերի 11–ին, տեղի ունեցած փլուզման վերաբերյալ եւ հայտնել, որ երբեք ահազանգ չեն ստացել նշված հասցեում շինարարություն կատարելու վերաբերյալ։ «Հարգելի քաղաքացիներ, ի պատասխան մամուլում շրջանառվող չճշտված լուրերի, թե Մ. Մաշտոց 59 շենքի 1-ին հարկում գտնվող խանութին քաղաքապետարանը նկուղի շինարարության թույլտվություն է տվել, ինչն էլ դարձել է ողբերգական փլուզման պատճառ, խեղաթյուրված ինֆորմացիա է եւ ոչ այլ ինչ, քան մեղավորությունը բարդելու փորձ: Հայտնում ենք, որ նշված հասցեի սեփականատեր Մայիս Աթանյանից քաղաքապետարանը ստացել է արտաքին տեսքի արդիականացման եւ հասցե տրամադրելու վերաբերյալ դիմում, ինչին ի պատասխան քաղաքապետարանը հայտնել է, որ չի առարկում նշված հասցեում գտնվող խանութի արտաքին տեսքը արդիականացնելուն: Որոշումը ստանալուց հետո խանութում սկսվել են շինարարական աշխատանքները եւ, քանի որ կառուցապատման շրջակայքը արտաքինից պատված է եղել պաստառով, նկատելի չի եղել եւ կասկած չի հարուցել թե իրականում ինչ աշխատանքներ են կատարվում (նկուղի տարածքի ընդլայնման աշխատանքներ): Նշենք նաեւ, որ շինաշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանը ոչ մի ահազանգ չի ստացել ո´չ ոստիկանությունից, ո´չ բնակիչներից: Քաղաքապետարանն իր ցավակցությունն է հայտնում մահացածի ընտանիքին եւ բնակիչներին հորդորում զերծ մնալ ինքնագործունեությունից եւ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում խորհրդակցել պատկան մարմինների հետ, շինարարություն չնախաձեռնել առանց սահմանված կարգով շինարարական թույլտվություն ստանալու: Նման դեպքերը ոչ միայն ենթակա են տուգանքի, այլեւ վնասում են այլ շահառուներին պատկանող սեփականությունը եւ վտանգում շենքերի սեյսմակայունությունը` ցավոք բերելով ողբերգական դեպքերի: Կից` ներկայացնում ենք սեփականատիրոջից ստացված դիմումը եւ քաղաքապետարանի պատասխան որոշումը»,– ասված է հաղորդագրությունում: Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Էջմիածնի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Զ. Մաթևոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Տոնոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Էջմիածին քաղաքի Սբ. Մարիանե փողոցի բնակիչ, 55-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 59 շենքից: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված շենքի հիմքերն ամրացնելու նպատակով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի էր ունեցել հողի փլուզում, և այն լցվել էր Ա. Սարգսյանի վրա, ինչն էլ դարձել էր մահվան պատճառ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կար նաև վարկած, որ նշված հատվածում աշխատանքներ կատարելու թույլատվություն ժամանակին չէր տվել Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, քանի որ այն իրենից վտանգ էր ներկայացնում, այդ թվում՝ մասնագետների կարծիքով, շենքի հիմքերը կթուլանային: Եվ ողբերգական դեպքից օրեր առաջ Ա. Սարգսյանին Վաղարշապատի քաղաքապետարանի ինչ-որ պաշտոնյաներ ասել էին, թե նա կարող էր ազատ աշխատանքներ կատարել, ու եթե քաղաքապետարանի նշված անձինք Ա. Սարգսյանին չասեին, թե գնա ու քո գործողությունները կատարի, ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am