Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում. թուրք լրագրողի անդրադարձը

Թուրքական «Posta» թերթի լրագրող Օրալ  Չալըշլարն իր «Թուրքալեզու թատրոնի արգելումը Ռըդվան փաշայի կողմից» հոդվածում անդրադարձել է ազգային փոքրամասնությունների թուրքալեզու թատրոնի գործունեությանը 20-րդ դարասկզբին: Հոդվածի հեղինակն օգտվել է Նեսիմ Օվադյա Իզրաիլի «Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում» գրքից: Ermenihaber-ի փոխանցմամբ, Չալըշլարը նշում է, որ թուրքալեզու թատրոնի գործունեությունն արգելվել է 1905-1906թթ. քաղաքապետ Ռըդվան փաշայի կողմից, ով հիմնել է տվել  Թեփեբաշըում գտնվող ամառային և ձմեռային թատրոնը, օգնել է, որ Եվրոպայից Օսմանյան Թուրքիա գան ճանաչված խմբեր: Թե ինչու՞ է արգելվել թատրոնը, լրագրողը գրում է. «Թատրոնի արգելման պատճառը նշված է Նեսիմ Օվադյա Իզրաիլի` նոր հրատարակված «Շահինյաններն oսմանյան և թուրքական թատրոնում» գրքում: «Ռըդվան փաշան չէր ցանկանում, որ թատրոնի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեցող որդին` Ռեշաթը, այս բնագավառում գործունեություն ծավալեր: Այդ իսկ պատճառով փաշան արգելում է Ստամբուլում թատերախաղ  բեմականացնել և միայն թույլ է տալիս այլազգի «Քարագյոզի» և «Մեդդահի» թատերական ներկայացումները: Թատերախմբերը հուսահատությունից լքում են Ստամբուլը»: Իսկ ինչպե՞ս վերջ դրվեց այս արգելքին. 1906թ. Ռըդվան փաշան սպանվեց իր դեմ կատարված մահափորձի հետևանքով և արգելքը վերացավ»: Հոդվածագիրը հայտնում է, որ այս գիրքը Նեսիմ Օվադյայի 3-րդ գիրքն է: Առաջին գիրքը 1915թ. ցեղասպանության զոհ դարձած օսմանյան մեջլիսի (խորհրդարանի) հայ պատգամավոր Գրիգոր Զոհրապի կենսագրությունն էր: «Երկրորդ գրքում` «24 ապրիլ 1915. Ստամբուլ, Չանքըրը, Այաշ, Անկարա» պատմում էր հայ մտավորականների հետ կատարվածի մասին»-գրում է նա: Չալըշլարի պարզաբանմամբ` Նեսիմն այս անգամ, հիմք ընդունելով թատերական գործիչ  Շահինյաններին, ովքեր իր կնոջ ազգականներն էին,  ընթերցողի դատին է հանձնում հայկական թատրոնի պատմությունը: «Առաջին անգամ հրատարակված փաստաթղթերով  ծանոթանում ենք մեր նոր շրջանի պատմության անհայտ կողմի հետ»,- ընդգծում է լրագրողը: «Գրքում, որտեղ ներկայացվում է օսմանյան և թուրքական թատրոններում հայերի հիմնադիր դերը, միևնույն ժամանակ լույս է սփռվում փոքրամասնությունների պատմության վրա»: Ըստ հոդվածագրի` գրքի ուշագրավ տեղեկություններից մեկը վերաբերում է երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին նացիստներին հարելու համար մեղադրվող վարչապետ Շուքրու Սարաչօղլուին (1942-46): Երբ նացիստները հանձնվում են, Անկարայի «Անատոլիական ակումբում»  1945թ. սեպտեմբերի 5-ին մամուլի ասուլիս է անցկացվում, որտեղ առաջին անգամ հրավիրված է լինում նաև հայկական մամուլը: Հեղինակը նշում է, որ հանդիպման ժամանակ Սարաչօղլուն անսպասելի վերաբերմունք է ցուցաբերում և հայտարարում, որ արդեն փոքրամասնությունները նույնպես կարող են պահեստային սպա լինել: Հայկական ժամանակ թերթի լրագրող Սուրեն Շամլյանը հարց է ուղղում Սարաչօղլուին, թե ե՞րբ է վերանալու հայալեզու թատրոնի արգելքը: Սարաչօղլուն  պատասխանում է.«Առաջին անգամ եմ նման լուր լսում: Ի՞նչ խնդիր կա, եթե լինում են հունալեզու կամ այլ լեզվով թատերական ներկայացումներ, ապա հայերեն էլ թող լինի:  Հաշվի առնելով այն, որ փոքրամասնությունների հետ կապված հարցերում այլ լեզուներին արտոնություններ են տրվում, ապա որևէ պատճառ չկա, որպեսզի չլինի հայերեն ներկայացում կամ երաժշտական միջոցառում... Նեսիմի գիրքը փաստաթղթերով պատմում է, թե ինչպես է զուգահեռ ընթացել հայ թատերական գործիչների պատմությունը և մեր (խմբ. թուրքերի) ժողովրդավարացման ճանապարհը»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am