«Սասնա ծռերը» ընդդիմանո՞ւմ են Նիկոլ Փաշինյանին

Ապրիլյան հեղափոխությունից և հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական դաշտը տրանսֆորմացվել է: Իշխանական ու ընդդիմադիր հատվածները միաժամանակ զբաղեցրել է Նիկոլ Փաշինյանը: Ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը: Սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքում Փաշինյանը ծրագրում է ունենալ ամբողջությամբ գրպանային խորհրդարան, որտեղ ներկայացված ուժերը փաստացի ֆասադային ֆունկցիա կկատարեն և կլինեն «կառուցողական» կցորդներ: Վերջիններիս դերում հայտնվելու հայտ ներկայացնողները չեն էլ թաքցնում, որ գոհ ու երջանիկ կլինեն այդպիսի ճակատագրից («լուսավոր» Էդմոն Մարուքյանը «Շանթի» եթերում ուղիղ տեքստով ասաց այդ մասին, իսկ Գագիկ Ծառուկյանը հուշագիրը ստորագրելուց առաջ հավատարմության երդումներ էր տալիս Փաշինյանին): Ընտրություններին ընդառաջ թափուր է մնացել ընդդիմադիր հակակշռի տեղը: Բայց, ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում և այդ դատարկ տեղը, դատելով ամենից, փորձում է լցնել «Սասնա ծռեր»-ը: Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած սգո միտինգի ժամանակ ելույթ ունեցողներից Վարուժան Ավետիսյանը և Թամարա Հովհաննիսյանը շատ թափանցիկ քննադատական ակնկարկներ էին անում Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ավետիսյանը դատապարտում էր փաշինյանական իշխանության ոչ վճռական լինելը և ակնկարկում էր նախորդ ռեժիմի դեմ մղվող անբավարար ու անարդյունավետ պայքարի մասին: Նա պահանջեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականը և հույս հայտնեց, որ նախորդ իշխանությունները կանցնեն հայկական նյուրնբերգով: Ինչ վերաբերում է Թամարա Հովհաննիսյանին, ապա նա քիչ էր մնում պահանջեր ներկայիս կառավարության ու վարչապետի հրաժարականը. խոսքի պաթոսն ու փիլիսոփայությունն էին այդպիսին: Թե որքան կխորանա «ծռերի» այս հռետորաբանությունը, պարզ կդառնա առաջիկայում: Թույլ տանք մեզ ենթադրել, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան «ծռերի» հակադրությունը Փաշինյանի հետ կմեծանա: Զուտ մարտավարական առումով նրանք այս պահին չեն վիճարկում Փաշինյանի առաջնորդությունը և անվանական քննադատության չեն ենթարկում նրան, քանի որ դատական գործընթացներ կան, բայց իրականում «ծռերը» համարում են, որ տեղի ունեցած հեղափոխության գաղափարախոսն ու իրական առաջնորդը ոչ թե գործող վարչապետն է, այլ իրենք և, հետևաբար, իրենք էլ պետք է կառավարեն Հայաստանը: Այդ տեսակետը հատկապես չեն թաքցնում «ծռերի» շարքերն ու համակիրները սոցցանցերում: «Ծռերը» քաղաքական դաշտում հանդես են գալիս որպես հայկական յակոբինականներ ու Փաշինյանին մեղադրում ներքին և արտաքին քաղաքական տարատեսակ թեմաներով: Փաշինյանին մի կողմից ձեռնտու է ի դեմս «Սասնա ծռերի» ունենալ ընդդիմություն, քանզի հնարավորություն է ստեղծվում նրանց համեմատ ավելի պոլիտկոռեկտ երևալ, սակայն մյուս կողմից նա մտավախություն ունի, որ կարող է «ծռերի» ձեռքերով գնալ ֆրանսիական ժիրոնդիստների ճանապարհով: Ահա այսպիսի հետևանքների է հանգեցրել 81-տոկոսանոց ընտրական արդյունքների արձանագրումը: Եթե վակուում է ստեղծվում, ապա վակուումը լցնող միշտ էլ հայտնվում է: Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ էր միշտ ձգտում փոշիացնել քաղաքական դաշտը և ունենալ գրպանային ուժեր, ինչի արդյունքում ստացավ 2016-ի ամռանը տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռերի» կողմից: Հիմա նույն բանն է տեղի ունենում. «ծռերն» ակտիվանում են, քանի որ քաղաքական դաշտը գիտակցված փոշիացվել է: Պետրոս Ալեքսանյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am