Փաշինյանի հրաժարականն ու Ալիևի «ախորժակը»

«Եթե Հայաստանի ղեկավարությունը իրեն ժողովրդավար է համարում և խոսում խաղաղության մասին, այդ դեպքում նրանք պետք է գործեն ժողովրդավարական արժեքներին համապատասխան և պայմաններ ստեղծեն ադրբեջանական բնակչության՝ իրենց տները վերադառնալու համար, ինչպես նաև դուրս բերեն զորքը Ադրբեջանի օկուպացված տարածքներից», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երկրի դիվանագիտական գերատեսչությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «մասնակցել կառուցողական բանակցություններին՝ ուղղված հակամարտությունը հնարավորինս արագ խաղաղ ճանապարհով կարգավորելուն և կարճ ժամկետներում Ադրբեջանի օկուպացված տարածքները ազատագրելուն»: «Քանի դեռ այդ ամենը չի արվել, Հայաստանի ղեկավարության՝ խաղաղ բանակցությունների առաջմղման մասին բոլոր հայտարարությունները մնում են պարզապես բառեր», - պնդել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: Բաքվից նման հայտարարության համար, թերևս, հիմք է ծառայել երեկ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ ղարաբաղյան հատվածը: Հիշեցնենք, որ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտություն է։ «Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։ Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության մերժման և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ», նշել էր նա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի վերջին այցելելու են տարածաշրջան, նախօրեին այս մասին հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը։ Համանախագահների այդ այցից հետո կարելի կլինի որոշակի պատկերացում պարզել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման կազմակերպման վերաբերյալ: Պաշտոնական Երևանը շաբաթներ առաջ չէր բացառել, որ տարեվերջին կարող է նման հանդիպում անցկացնել: Սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ հաջորդ շաբաթ Փաշինյանը հրաժարական է տալու, և դեկտեմբերին ընտրություններ կանցկացվեն, և դրանից հետո՝ ինչ մթնոլորտ կլինի Հայաստանում, կարելի է ենթադրել, որ հազիվ թե Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր լինի կազմակերպել այս տարեվերջին: Ամեն դեպքում, Փաշինյանի Դուշանբեում Ալիևի հետ իր մի քանի րոպեանոց հանդիպումից հետո վստահեցրեց, որ սահմաններում կայունություն պահպանելու պայմանավորվածություն է ձեռքբերվել և Ադրբեջանի հետ օպերատիվ կապ ունենալու շուրջ են խոսել: Վերջինի հետ կապված, առայժմ տեղեկություններ չկան: Իսկ Փաշինյանի հրաժարականից հետո ինչպե՞ս իրեն կդրսևորի Ալիևը՝ ցույց կտա ժամանակը: Թամար Բագրատունի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am