Փաշինյանը իշխանության է վերադարձնում «լեւոնականներին»

Արդեն երկու ամիս է Մարալիկ համայնքում կրքերը չեն հանդարտվում։ Մի խումբ մարդիկ համառորեն ցանկանում են թավշյա հեղափոխությունը հասցնել Մարալիկ՝ հաշվի չառնելով, որ համայնքում մի ստվար հատված աջակցում է իր քաղաքապետին, որը 13 տարի է ղեկավարում է քաղաքը, սակայն ՀՀԿ-ական է ու այդ պատճառով հայտնվել է թիրախում։ Հեղափոխականներն այնքան ակտիվացան, որ գրոհեցին նաեւ քաղաքապետարանի շենքը, վերջին օրերին նրանք նորից ակտիվություն են դրսեւորել, ինչը հանրային որոշակի շրջանակների ուշադրությանն արժանացավ։ Եւ, ահա, այս նպատակով հոկտեմբերի 11-ին Մարալիկ մեկնեց «Ադեկվադ» հաղորդաշարի ստեղծագործական խումբը, որի հեղինակները Վովա Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանն է եւ Արթուր Դանիելյանը, որը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել, ամենաղմկահարույցը բանակին լվացքի մեքենաներ նվիրելու իդեան էր։ Մարալիկ այցելելու հիմնական նպատակը հեղինակների բացատրությամբ՝ տեղում նկարահանումներ անելն էր ու պարզելը, թե ինչու է քաղաքում իրենց հեղափոխական հռչակած, ժամանակին ազատազրկված Հարություն Ուռուտյանի «բանդան» Մարալիկը վերցրել հսկողության տակ։ Այցը վեր է հանել համայնքում տիրող անառողջ մթնոլորտը։ Մի ողջ օր հաղորդման հեղինակները ուղիղ եթերով ցուցադրում էին, թե ինչ է կատարվում Մարալիկի փողոցներում եւ ի տես դարձավ, որ 15-20 հոգանոց մի խումբ՝ հիմնականում երիտասարդներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը, կաթվածահար անում աշխատանքները։ Սակայն, երբ հաղորդավարները պատկերն արձանագրեցին ցուցարարների մոտ, վերջիններս կորցրեցին ինքնատիրապետումը, հարձակվեցին խմբի օպերատորի եւ Նարեկ Մալյանի վրա, քաշքշեցին նրանց, բանը հասավ ոստիկանությանը։ Այսօր հրավիրված ասուլիսում Նարեկ Մալյանը հայտարարեց, թե իրենց անգամ սպառնացել են, որ Մարալիկից «սաղ դուրս չեք գա», քանի որ Մալյանի խոսքով՝ իրենց համարում են հակահեղափոխական։ Եւ ահա, այսօր Մարալիկ գործուղվեց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, նա հանդիպել է ՀՀԿ-ական քաղաքապետի հետ եւ առաջիկա օրերին ստուգումներ կսկսեն։ Դավիթ Սանասարյանը հորդորել է նաեւ մարալիկցիներին ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիաները, մինչեւ պարզվի ստուգումների արդյունքները։ Փաստորեն, իշխանությունը գործում է նույն ձեռագրով, սկզբում յուրային մի քանի հոգով բողոքի ակցիաներ է կազմակերպում, հետո էլ պետական լծակների միջոցով ընտրված համայնքապետերին պարտադրում հրաժարական։ Պարզ է չէ, որ հիմա նույնիսկ Փաշինյանի նախարարներին էլ ստուգեն, մի տեղ, մի բան կգտնեն, առավել եւս ՀՀԿ-ի դեպքում։ Դավիթ Սանասարյանը մի քանի օր առաջ էլ հյուրընկալվեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում, որի երկարամյա գյուղապետը հրաժարական ներկայացրեց, թեպետ համայնքում նրա նկատմամբ կար ընդգծված հարգանք ու աջակցություն։ Իսկ արդյունքում պետությունում ստեղծվում է արատավոր նախադեպեր, որ շանտաժի ու սպառնալիքի ճանապարհով կարելի է ոչնչացնել անգամ ընտրովի մարմինները։ Հ․Գ․-Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ով է Հարություն Ուռուտյանը, հիշեցնենք, որ նա 2008թ փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մարալիկ քաղաքի նախընտրական շտաբը։ Քաղաքական հաշվեհարդարի արդյունքում Հ. Ուռուտյանը 2008թ փետրվարի 19-ից գտնվում է անազատության մեջ։ Քվեարկության օրը ահազանգ ստանալով, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցները լցոնումների միջոցով իրականացնում են ընտրակեղծիքներ, Հ. Ուռուտյանը` որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, մեկնել է ընտրական տեղամաս եւ պահանջել է պահպանել քվեարկության օրինականությունը, սակայն ընտրական հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձինք հրահրել են սադրանք։ Կեղծ, ակնհայտ սուտ ցուցմունքի հիման վրա ոստիկանության կողմից բերման է ենթարկվել միայն Հ. Ուռուտյանը եւ կալանավորվել։ Նա ազատ արձակվեց 2011 թվականին։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը իշխանության է վերադարձնում լեւոնականներին, որովհետեւ եթե քաղաքապետի հեռացման գործում նրանք են ակտիվություն ցուցաբերում, ապա ապագա քաղաքապետն էլ իրենցից է լինելու։ Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am