Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել.<<Եթե աստված լիներ ու տեսներ՝ ոնց ա սիրտս իսկական ֆրանսիական croissant ուզում, ես հիմա իրան հաստատ ուտելուց կլինեի: Աստված չկա>>, այս գրառումից երևում է, որ վերջինս աթեիստ է ու չի հավատում Աստծո գոյությանը, ինչը Նիկոլ Փաշինյանի թիմի պարագայում ասես օրինաչափ է դառնում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Կոմիտաս Վարդապետի հետ: -Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարծես աչքի է ընկնում հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ոչ բարյացկամ վերաբերմունքով, Վեհափառի դեմ բողոքի ակցիաներ, քաղաքապետի թեկնածուի նման գրառում, ուր կարող է հասցնել պետությունը նման իշխանությունը, եթե հաշվի առնենք, որ կրոնական այլ ուղղվածություններն ավելի են խրախուսվում: -Ես չէի ուզենա իշխանությանը դա վերագրել, որովհետեւ իշխանությունը հավաքականություն է, որտեղ կարող են տարաբնույթ կարծիքներ լնել, դավանաքներ, հավատամքներ ունեցող անձանց: Կան ոմանք, որոնք համակարծիք են միասեռականության գաղափարին, որպեսզի իրենց միասեռականությունը արդարացնեն, իրենք իրենց աթեիստ, անաստված են համարում:Եթե մեկը աթեիստ է, Աստծո գաղափարը կրող, չի կարող հակաստվածային գաղափարներ իրացնել: Երբ մարդն իրեն գեր է դասում Աստծուց, վերածվում է սատանայի: Սոկրատը, որ Սոկրատ էր ասում էր << Ես գիտեմ այն, որ ոչինչ չգիտեմ>>: Ցավում եմ, որ մարդիկ այսօր, երբ Հայաստանը որոշակի իմաստով կանգնած է լինել-չլինելու սանդղակի առջեւ, մարդիկ նման ձեւով են գնահատում ամեն ինչ: -Դուք ասում եք, թե պետք չի իշխանությանը վերագրել, բայց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա նախաձեռնող ակտիվիստը պաշտոն ստացավ, Դիանա Գասպարյանն է հավակնում դառնալ սուրբ քաղաքի ղեկավար: -Գիտեք սխալը որտեղից է գալիս, երբ Երեւանի նորընտիր քաղաքապետը հասարակությանը բաժանում էր սեւերի եւ սպտակների, այսինքն հասարակություն է ձեւավորվում ընդդեմ հասարակության: Չենք կարող մենք մեր մեջ թշնամի ձեւավորել, դա լավ տեղ չի տանում: Եթե մենք ուզում ենք նախորդների բացթողումները վերացնել, կարիք չկա հասարակությանը բաժանել, այլ այնպես պետք է անել, որ բոլորը հասկանան այս սրբազան հողը բոլորինն է ու պետք չէ թշնամիներ փնտրել: Հետեւաբար ես էլ չեմ ուզում նման կերպ մտածող մարդկանց մեջ թշնամի որոնել, դա քրիստոնեային վայել չէ, այդպես կարող են անել աթեիստները, որոնց համար քրիստոնեական արժեքները արժեք չեն: -Եթե որեւէ կողմ չի սաստում նման վարքագիծը, սա վտանգավոր եզրագծի չի մոտեցնում արդյոք, արդեն քննարկվում է առաջիկայում ԼԳՏԲ համայնքի շքերթ անցկացնելու հեռանկարը: -Երբ վերջին անգամ վարչապետը ելույթ ունեցավ, ասաց, որ խոսում է ժողովրդի անունից, եթե ժողովուրդն է նրան ձայն տվել՝ ձայն բազմաց, ձայն Աստուծո, ուրեմն ժողովուրդը միաբերան պետք է կանգնի ու ամեն բացասական երեւույթի ասի՝ ոչ: Այն ժամանակ ոչ մեկ չի կարող ասել, որ ԼԳՏԲ-ներին թույլ ենք տալիս մտնել Հայաստան, որովհետեւ ժողովրդի կամքն է, որ մերժում են եկեղեցին՝ ժողովրդի կամքն է, եկեղեցու պատմությունը մերժել՝ ժողովորդի կամքն է: Անի Սահակյան

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video) Ապազգային դիրքորոշումները չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը․ Աբրահամյան Վարկավորման մասով «Ամերիաբանկը» գերազանցել է 1 տրլն դրամի շեմը․ շատ կարևոր է ոլորտը․ Առաքելյան (video) Արարատ Միրզոյա՛ն, բա էդ ու՞մ էիք անվանում «ռսի շպիոն»․ Էդուարդ Շարմազանով (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյա՛ն, ճզմիր դրանց, դրանք էլ ձեզ չե՛ն ներելու, որովհետև․․․ Արմինե Ադիբեկյան (video) «Սասու՛ն, մի խփնված ադրբեջանցի էլ քամակիդ էր կրակել, ինչու՞ էիր շոու սարքել»․ Նարե Սոսե (video) Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի․ դատարանը մերժել է պաշտպանների ներկայացրած հատուկ բողոքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am