Ռուս խաղաղապահներ, կապույտ սաղավարտներ Արցախում. Նվեր Փաշինյանին

Ռուսաստանը շարունակում է հետխորհրդային պետությունների ինտեգրման փորձերը, այդ թվում՝ ռազմական ոլորտում: ԱՊՀ պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովից հետո, որը տեղի ունեցավ Դուշանբեում, նախապատրաստվում է Համագործակցության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, գրում է «Նեզավիսիմայա Գազետա» թերթի սյունակագիր Վլադիմիր Մուխինը` «Շոյգուն պատրաստ է հաշտեցնել Հայաստանին և Ադրբեջանին» խորագրով հոդվածում, որը ներկայացրել է aravot.am-ը: Հոդվածագիրը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի և Բելառուսի նախաձեռնությամբ պաշտպանության նախարարները ոչ պաշտոնական միջավայրում մտադիր են քննարկել նախկին ԽՍՀՄ տարածքում սառեցված հակամարտությունների հավաքական լուծման թեմայի շուրջ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդապահական քննարկումներ անցկացրել են սեպտեմբերի 28-ին Դուշանբեում: Մեկնաբանելով այս շփումները՝ Լուկաշենկոն ասել է, որ քննարկվել են Ուկրաինայի արևելքին, Մերձդնեստրին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: «Պատահական չէ, որ Դուշանբեի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվեցին պաշտպանության նախարարներին հրահանգել հստակ քայլեր ձեռնարկել՝ ղարաբաղյան հակամարտության շփման գծում, ինչպես նաև պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու համար… Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շփումը հնարավոր է արագ և արդյունավետ կազմակերպել երկու երկրների ռազմական կառույցների միջոցով՝ ՌԴ Պաշտպանության նախարարության մասնակցությամբ: Եվ ըստ ամենայնի, այս հարցը կքննարկվի Տաշքենդում»,-գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում՝ ուղղված Համատեղ (միավորված) կապի զարգացմանը: Նշվում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման կապ, օրինակ` Երևանի և Մոսկվայի միջև, վաղուց արդեն գործում է: Ռուսաստանը և Ադրբեջանը՝ որպես ռազմական համագործակցության ոլորտի գործընկերներ, ևս ունեն հուսալի ռազմական կապի ալիքներ: Ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը հավատացած է, ո ր Մոսկվայի միջոցով Փաշինյանը և Ալիևը կարող են շփվել կոնֆիդենցիալ և առանց խնդիրների: Նետկաչևը՝ որպես 14-րդ բանակի հրամանատար, որը ԽՍՀՄ-ի ժամանակներում տեղակայված էր Մերձդնեստրում, կարծում է, որ Մոսկվայի միջոցով նման կապ շարունակում է գործել Տիրասպոլի և Քիշինևի միջև: «Մոլդովացի և ռուս խաղաղապահներն ապահովում են կայունություն Մերձդնեստրում: Նման կերպ կարելի է ապահովել նաև կայունություն Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայի արևելքում: Այստեղ կարող են պետք գալ ռուս խաղաղապահներ և կապույտ սաղավարտներ ԱՊՀ այլ պետություններից: Գաղափարը նոր չէ: Բայց այն պետք է իրագործեն քաղաքական գործիչները բանակցությունների սեղանի շուրջ»: Ռազմական փորձագետը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սոչիում սեպտեմբերի 1-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Իսկ ՌԴ նախագահն իր հերթին հայտարարել է, որ «որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը կշարունակի բոլոր հնարավոր միջոցներով աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Չի բացառվում, որ այս գործընթացում ներառվի նաև ՌԴ Պաշտպանության նախարարությունը, որը ղեկավարում է Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՀԱՊԿ կառույցները, որին, որոշ լուրերի համաձայն, Բաքուն ցանկանում է կրկին անդամակցել՝ եզրափակում է հոդվածագիրը: «Նեզավիսիմայա Գազետա» թերթի սյունակագիր Վլադիմիր Մուխինը հազիվ թե առանց «հիմքերի» նման սկանդալային տեղեկություններ հրապարակեր: Այժմ արդեն հասկանալի է, թե ինչու՞ են Մոսկվայում Բաքվում այդքան ոգ որվել Փաշինյանի Ալի ի Դուշանբեի հանդիպումից: Պարզվում է Մոսկվան ունի իր ծրագրերը: Դատելով նա Բաքվում որոշակի ոգ որությունից՝ այնտեղ էլ ռուսական նոր նախաձեռնողականությանը դեմ չեն, վստահաբար, ունենալով իրենց շահը: Փաստորեն, Մոսկվան «հաճելի» անակնկալ է պատրաստում Փաշինյանի համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am