Վովա Գասպարյանի խակերներն ու Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը

Նախօրեին Մարալիկ քաղաքում 15-20 հոգանոց խումբը կազմակերպված հարձակում է գործել «ԱդեկվաԴ»-ի նկարահանող խմբի վրա՝ լրագրողներին տեղեկացրել է հաղորդման վարողներից Նարեկ Մալյանը։ «Նրանք պահանջեցին, որ մենք կյանքի սպառնալիքի տակ լքենք Մարալիկը, ինչին մենք չենթարկվեցինք։ Րոպեների ընթացքում նրանք շատացան՝ դառնալով 10-15 հոգի, ըստ էության, սա կազմակերպված էր, քանի որ մենք նախապես ուղերձ էինք հղել, թե ուր ենք գնում»,- պատմել է նա։ Մալյանը պնդում է, որ իրենց սպառնացել են Նիկոլ Փաշինյանի «խուլիգանները»՝ «հակահեղափոխության» դեմ պայքարի շրջանակներում, Մալյանը նրանց «զոմբիներ» է անվանել: «ԱդեկվաԴ»-ի հեղինակ Նարեկ Մալյանը, հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդականն էր, իսկ մյուս հեղինակը նախորդ իշխանության մեկ այլ խակեր Արթուր Դանիելյանը: Նրանք երկուսն էլ հատկապես համացանցային տիրույթում կործանիչ արշավ էին սկսում բոլոր նրանց դեմ, ովքեր հայտնվում էին իրենց թիրախում: Կլինեին նրանք շարքային քաղաքացներ, պաշտոնատար անձինք, թե հատկապես լրատվամիջոցներ: Պետության հաշվին նրանք զոմբիների մի ամբողջ գումարտակներ էին ձեւավորել, որոնց ընդունված է ֆեյքեր անվանել ու ֆաս հրամանի դեպքում զոհին ոչնչացնում էին մինչեւ վերջին խազը: Ընդհանրապես դա նրանց տերերի որդեգրած ձեռագիրն էր՝ բացահայտ, թե ֆեյքերի կամ մայլանների ու դանիելյանների պես խակերների նման հարձակում գործել բոլոր անհնազանդների, ոչ յուրայինների, հատկապես ընդդիմադիրների ու այլախոհների նկատմամբ: Հիմա պետք է որ այսքան ծանր չտանեն իրենց դեմ կազմակերպված մարալիկցիների գրոհը: Չէ՞ որ կյանքում կան չգրված օրենքներ, որոնք գործելու են հավերժ, հատկապես բումերանգի օրեննքը: Մյուս կողմից՝ պարզապես նողկալի է հեղափոխական իշխանությունների այսօրինակ պահվածքը: Այդ միջադեպից հետո Մարալիկ է շտապել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը։ Մինչ մեկնելը մարալիկցիներին և առհասարակ բնակչությանը նա կոչ է արել ցուցաբերել հանդուրժողականություն, նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ադեկվատ չեն։ Սանասարյանի մեկնելու պատճառը Մարալիկում երեկ տեղի ունեցած տհաճ միջադեպն էր, որը զարգանալու տպավորություն է թողնում: Սակայն Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է լռել: Միթե մի ողջ ժողովուրդ ոտքի է կանգնել ու հեղափոխություն արել, որպեսզի շարունակվի ճիշտ նույն բարքերը, ինչ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին էր: Միթե հնարավոր չէ հանդուրժել այլակարծներին, չոչնչացնել բոլոր նրանց, ովքեր չեն մտածում այս իշխանության եւ նրա համախոհների պես: Եթե ոչ, ապա հեղափոխությունը գրոշ չարժե եւ փոխվել են միայն գլխավոր դերակատարները: Անի Սահակյան  

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am