Թրամփի բանագնացը Երևանում. Քննություն Փաշինյանի համար

Այսպես, պաշտոնապես հաստատվեց. Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եկող շաբաթվա վերջին աշխատանքային այցեր կկատարի Ռուսաստան և Հարավային Կովկաս՝ այդ թվում Հայաստան: Այդ մասին Բոլթոնը գրել է իր թվիթերյան էջում: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ հանդիպելու իմ պաշտոնակիցների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ մղելու ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում», - գրել է Բոլթոնը: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան չի հայտնում: Ջոն Բոլթոնը, ով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է այս տարվա ապրիլից, հայտնի է պաշտոնական Թեհրանի և Դամասկոսի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ: Ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը Հարավային Կովկասի պետությունների նկատմամբ, ինչ փաթեթով է գալիս Երևան Բոլթոնը, կոնկրետ ինչ խնդիրներին է նա անդրադառնալու ՀՀ իշխանությունների հետ բանակցություններին... Առհասարակ, այս այցը կարելի է համար Վաշինգտոնի կողմից վերջապես Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրության ուղղությամբ կոնկրետ քայլ: Այդ այցը կարող է ունենալ կոնկրետ արդյունքներ՝ բխող հետևանքներով: Մասնավորապես Հայաստանի դիրքորոշումը Իրանի ու Սիրիայի նկատմամբ: Հայ-ռուսական զորախմբի գործուղումը՝ Սիրիա, ինչպես կանխատեսել են փորձագետները, կարող է խնդիրներ առաջացնել Վաշինգտոնի համար: Բոլթոնի այցը Հայաստան, կտա պատասխաններ՝ Հայաստանի հետ իշխանությունների հետ հետագա համագործակցության ուղղությունների շուրջ: Օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը 20 միլիոն դոլարով ավել է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից: Այս միջոցները կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին: Այդ միջոցները նաև կուղղվեն Վարչակազմի կողմից որպես արտաքին քաղաքականության գերակայություն սահմանված գործարար և առևտրային հնարավորությունների ընդլայնմանը՝ ամերիկյան և հայկական ընկերությունների համար, այդ թվում նաև աջակցելով էներգետիկ բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի արագ տեմպերով աճող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը ներառում է երկկողմ համագործակցության տարբեր ուղղությունները, այդ թվում՝ կառավարում, թափանցիկություն և հաշվետվողականություն, քաղաքական ներառում, օրենսդրական հզորացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ: Տնտեսական աճի ասպարեզում ծրագրերի շրջանակում փորձ կարվի կայուն ու ընդգրկուն տնտեսական աճ ապահովել՝ աջակցելով տնտեսության աճի բարձր ներուժ ունեցող ճյուղերին, նպաստելով աշխատուժի կատարելագործմանը և խթանելով նորարարությունը: Աջակցություն կլինի նաև էներգետիկ շուկայի ազատականացման բարեփոխումների և միջսահմանային առևտրի ու ինտեգրման հարցերում: Ռիչարդ Միլսն օրերս հայտարարեց, որ դեսպանությունում ուշադիր հետևում են ՀՀ-ի ներքին քաղաքական զարգացումներին. «Հոկտեմբերի 2-ին ինչպես բոլորը, մենք նույնպես հետևում էինք, և ուրախալի էր, որ իրավիճակը խաղաղ ու առանց բռնությունների հանգուցալուծվեց»: Ըստ նրա՝ իրենք ուզում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ ու թափանցիկ, դրանց նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվել և մասնակցել ընտրություններին, վստահություն լինի ընտրական գործընթացների նկատմամբ, արդյունքում ձևավորվի խորհրդարան, որում լինի ընդդիմություն և կայուն մեծամասնություն. «Տարբեր կողմերի հետ իմ զրույցների ժամանակ ինձ համար պարզ է դառնում՝ սա այն է, ինչ բոլորը ցանկանում են. կա պատրաստակամություն ընդհանուր փոխզիջումների գալ»: Ամերիկյան վարչակազմը ներքաղաքական զարգացումներին ուղիղ միջամտություն, իհարկե, թույլ չի տա, բայց կարևոր են լինելու Հայաստանի իշխանության տեսլականը, քայլերը, թե ինչ ուղղությամբ են զարգացում պատկերացնում: Թամար Բագրատունի

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am