Ալիևը հետևում է Փաշինյանին. Թաքնված հույսեր Բաքվից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ երեկ սոցիալ-տնտեսական զարգացումների ամփոփմանն ու գալիք ծրագրերին նվիրված կառավարական նիստ է տեղի ունեցել: Ազերթաջ գործակալության փոխանցմամբ, նիստը բացվել է Իլհամ Ալիևի ելույթով: Նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահը անդրադարձ է կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանն ու նշել, որ այդ թեմայով բանակցությունները կարող են ընթանալ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ըստ Ալիևի, բանակցությունները ԼՂ հակամարտության շուրջ անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև միայն: «Այս տարի մենք ձեռնարկեցինք հերթական լուրջ քայլը՝ ուղղված Եվրոպական միության հետ կապերի զարգացմանը: Այս տարվա ամռանը Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրվեց «Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, և ես կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ է, կարևոր փաստաթուղթ: Դրանում արտացոլվել են բազմաթիվ կարևոր հարցեր: Այդ թվում, փաստաթղթում դրույթներ կան՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հայ-ադրբեջանական կարգավորմանը, որոնք արդարացիորեն, լիարժեք կերպով արտահայտում են մեր դիրքերն ու շահերը: Փաստաթղթում նշված է, որ Եվրամիությունն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագիրը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ալիևը հերթական անգամ մեղադրել է հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու և դրա ձևաչափը փոխելու փորձերի մեջ՝ ընդգծելով, որ հակամարտությունը մոտ ժամանակներում պետք է լուծվի «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, հօգուտ երկրի տարածքային ամբողջականության», ասել է Ալիևը: «Ուստի մենք շարունակում ենք մնալ մեր սկզբունքային դիրքերում: Հույս ունեմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը իր քաղաքականության մեջ կցուցաբերի կառուցողականություն»,- ասել է Ալիևը՝ հույս հայտնելով, որ մոտ ժամանակներում ադրբեջանական հողերը «կազատագրվեն օկուպանտներից»: Ի՞նչ հույսեր է կապում Ալիևը Փաշինյանի իշխանության հետ: Օրեր առաջ, երբ Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի միջև մի քանի րոպեանոց հանդիպում տեղի ունեցավ, դրանից անմիջապես հետո հանկարծ Ադրբեջանում իշխանական կառույցներից սկսեցին դրական նոտաներով հայտարարություններ հնչել, հանկարծ սկսեցին կարևորել մի քանի րոպեանոց այդ շփումը, կարծես, կայացել էին մի քանի ժամյա բանակցություններ: Ալիևի հույսը, թերևս այն է, որ Փաշինյանի իշխանությունը կարող է զիջողական կեցվածք ընդունել, չնայած, որ Բաքվի մի քանի հայտարարություններ եղան, և Փաշինյանի ղարաբաղյան թեմայով հայտարարությունները հակասական բնորոշվեցին: Հիմա, նույն Ալիևը, ԼՂ խնդրի մոտալուտ լուծման հույսեր ունի: Թամար Բագրատունի

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am