Հարված թիկունքից, իսկ ում շահն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության շուրջ մեծ աղմուկ է բարձրացել: Ամեն ինչ սկսվեց ԵԽԽՎ համազեկուցող ուկրաինացի Յուլյա Լյովոչկինայի վերջերս արված հայտարարությունից, ով կոչ արեց քաղաքական ուժերին մնալ քաղաքակիրթ պայքարի սահմաններում ոչ միայն խոսոքվ, այլ գործով: Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին եւ արտահերթ ընտրությունների խոսակցություններին՝ համազեկուցողը հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդիացիան եւ ընդգծեց, որ քաղաքական ուժերին պատրաստվելու ժամանակ պետք է տալ: Հայտարարությանն այդ երկու օր առաջ անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե իշխանությունն իր շփումներում եվրոպացի գործընկերներից դեռեւս դժգոհություն չի լսել, հընթացս խարազանեց նաեւ հայաստանյան պատվիրակությանը. «Մեր ԱԺ-ն, եթե ոմանց մեղադրում էին ԵԽԽՎ-ում խավիարային դիվանագիտություն իրականացնելու համար, իրենք նույնպես պետք է նայեն իրենց եւ դադարեն ստեր տարածել Հայաստանի մասին: ՀՀԿ մեր պատգամավորներին ասեմ, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ամենեւին պատիվ չի բերում, որ նրանք փորձում են ՀՀ-ում իրադարձությունները այլ լույսի ներքո ներկայացնել, եւ սա եւս մեկ փաստարկ է, որ պետք է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը, նրանց ասածներին ընդհանրապես լուրջ վերաբերվել պետք չի: Համենայնդեպս, երբ համազեկուցողները կժամանեն ՀՀ, մենք իրենց շատ բան ասելու անհրաժեշտություն չենք ունենա, կասենք՝ դուրս եկեք փողոց, շփվեք մարդկանց հետ, լրագրողների հետ, ՀԿ-ների հետ: Մենք չենք պատրաստվում որեւէ հակափաստարկ բերել, իրենք մոնիտորինգ պիտի անեն, թող գան մոնիտորինգ անեն ամեն ինչ ՀՀ-ում»: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայաստանի պատվիրակության կազմում են ներկայիս խորհրդարանի ամենաինտելեկտուալ, ամենաբանիմաց պատգամավորները՝ Արփինե Հովհաննիսյան, Ննաիրա Զոհրաբյան, Էդմոն Մարուքյան, Սամվել Ֆարմանյան, Ռուստամ Մախմուդյան եւ այլ, որոնք անկասկած իրենց որեւէ մրցակից չունեն վարչապետի թիմում: Հետաքրքիր է՝ այդ ով է նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնում՝ Արփինե Հովհաննիսյանը, թե Նաիրա Զոհրաբյանը, իսկ գուցե վարչապետի թիմակից Էդմոն Մարուքյանը, որի հետ կազմած դաշինքով Նիկոլ Փաշինյանն անցավ խորհրդարան եւ փաստորեն այդ տրամաբանությամբ Փաշինյանն ինքն էլ ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը: Ընդհանրապես որքանով է պատեհ, որ պետության ղեկավարը այն է այս փխրուն իրավիճակում, այն էլ չլուծվածը խնդիրը մեր ուսերին թիկունքից հարված հասցնի դրսում Հայաստանը ներկայացնող մարդկանց, որոնք նոր իրողության այս ամիսներին հրապարակային հաշվետվություն են ներկայացրել իրենց աշխատանքի մասին եւ ըստ էության առաջնորդվել են պետության շահով: Եթե ասվում է, որ պետք է ժամանակ տալ քաղաքական ուժերին, նշանակում է հայաստանյան պատվիրակներն են եվրոպացի համազեկուցողներին կուրացիա անե՞լ: Ի դեպ, շատ ուշագրավ է, ինչու Նիկոլ Փփաշինյանը արտաքին քաղաքականությունը վստահեց նախորդ իշխանությունների ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանին, այսինքն եթե ընտրությունն իրենն է, ուրեմն նախկին համակարգն այլեւս կոռուպցիոն չէ՞: Նշենք, որ ԵԽԽՎ –ում այս օրերին ախատող մեր պատվիրակության որոշ ներկայացուցիչներ անդրադառնալով իրենց հասցեին համանման մեղադրանքներին արձագանքել են՝ ցույց տալով մեդալի մյուս երեսը: Պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.<<Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձեւ, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը>>: Նա մանրամասն բացել է բանաձեւի վերաբերյալ փակագծերը։ <<Բանաձեւի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։ Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, անկախ նրանից` գորշ, սև, սպիտակ, թե կարմիր գոտում է գտնվում այդ մարդը: Ի սկզբանե հակահայկական ձեւակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձավ բանաձեւ, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձեւակեպումներ, այլ հակառակը` պարունակում է ձևակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում և թերևս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձևին։ Թերևս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը>>: Նա ասել է նաեւ, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի իր մեկուկես տարվա գործունեության ընթացքում սա թվով յոթերորդ զեկույցն էր, որում ոչ միայն չհայտնվեցին ակնկալվող հակահայկական ձևակերպումները այլեւ ներառվեցին բարենպաստ ձևակերպումներ: Նաիրա Զոհրաբյանն էլ նույն հարցին արձագանքել է.<< Վստահաբար կարող եմ ասել, որ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա ՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի պետության և պետականության շահը, անկախ նրանից, թե Հայաստանում տվյալ պահին ով է իշխանության:…Մի անգամ ասել եմ, ևս մեկ անգամ կրկնեմ՝ քանի վայրկյան դեռևս մնացած կլինի մեր մանդատին միջազգային այս կամ որևէ այլ կառույցում, մենք պաշտպանելու ենք մեր պետության շահերը, անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանում իշխանություն>>: Անի Սահակյան

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am