Կանցնի սելֆիների ու միտինգների ժամանակը, կգա կոնկրետության պահանջը

Պատվիրված հոդվածներ տպագրվում են նույնիսկ աշխարհի քաղաքակիրթ երկրների հեղիանակավոր պարբերականներում: Ամերիկյան մամուլն էլ բացառություն չէ: Ադրբեջանական լոբբիի ազդեցության հիմքով այս տարիների ընթացքում բազմաթիվ հոդվածներ են հրապարակվել, միլիոնավոր դոլարներ են ծախվել և դրանց մասին փաստերը ջրի երես են դուրս եկել արդեն այլ լրատվամիջոցների հետաքննական նյութերում: «Հայաստանը գտնվում է անիշխանության իրավիճակում, այսինքն անօրինության կամ քաղաքական անկարգության մթնոլորտում՝ պետական իշխանության բացակայության պատճառով։ Հայաստանի ինստիտուցիոնալ ապաինտեգրացիան կարող է ծանր հետևանքներ ունենալ Եվրոպայի և Կովկասի համար», Washington Times-ի իր հոդվածում գրել է Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան, Պետդեպի նախկին աշխատակից Ադամ Էրելին: Նույնիսկ պատվիրված հոդվածները՝ թե՛ դրսից, թե՛ ներսից, նույնիսկ՝ Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպանի ու Պետդեպի նախկին աշխատակցի մատուցմամբ, կիսաճշմարտությունները պետք է նկատի առնել՝ զգոնությունը չկորցնելու համար: Եթե նման հրապարակումներ չլինեն՝ կնշանակի Հայաստանն առհասարակ որևէ մեկին չի մտահոգում: Բայց կարևոր է, որ մենք էլ մեզանում որքան հնարավոր է անկեղծ լինենք հարցադրումների առումով և պատասխաններ ստանալու համատեքստում մտորելիս: Հայաստանում որևէ մեկը վստահաբար չի ցանկանում, որ երկիրը մնա ճահճացման մեջ, ավելին՝ հայտնվի ավելի մեծ անորոշության մեջ, քան այսօր է: Ժողովրդի վստահությամբ իշխանության եկած թիմը պետք է նկատի առնի, որ Հայաստանի հասարակությունը նախորդ բոլոր իշխանություններից հիասթափվել է և այդ հիասթափության հիմքի վրա այսօր ունենք մի հասարակություն, որի մեծ մասը, կարող ենք ասել՝ անվերապահ, վստահում է իշխանությանը: Փաշինյանն իր իշխանությունն ամրապնդելու հարցում շարունակելու է հիմնվել հասարակական աջակցության վրա, բայց դա հավերժ չի: Նա էլ գիտակցում է, որ այդ վստահությունը կամաց-կամաց մարելու է, այդ իսկ պատճառով շտապում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Կանցնեն ընտրությունները, Փաշինյանի պատկերացրած խորհրդարանը կձևավորվի: Իսկ հետո՞... Պետության տնտեսական զարգացման ծրագիր, դրա իրագործումը, ներդրումներ, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում, արտաքին քաղաքականությունում՝ գործընկերների հետ արդյունավետ աշխատանք, Ղարաբաղում կայունություն... Այս ամենն իսկապես ծանր բեռ է, և հասարակությունը հետևելու է և ակնկալելու է կոնկրետ արդյունքներ՝ առօրյա կյանքում: Սելֆիներով, միտինգներով հասարակությանը ևս մեկ տարի զբաղեցնել ոչ միայն չի ստացվի, այլև որոշակի պահից սկսած դա արդեն անիմաստ է լինելու: Իշխանության ղեկին գտնվող ուժը պետք է հաշվետու լինի, թե կոնկրետ որ ոլորտում ինչ քայլեր է ձեռնարկել, ինչ արդյունքների է հասել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am