ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին. Շարմազանով

«Հանրապետական» կուսակցությունը դեռևս վերջնական քննարկում չի ծավալել սպասվող արտահերթ, կամ այլ կերպ ասած՝ «ափալ-թափալ» ընտրություններին մասնակցնելու վերաբերյալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Արտահերթը, հրատապն ու «ափալ-թափալը» պետք է իրարից տարբերել։ Սա «ափալ-թափալ» ընտրություն է։ Կան տարբեր կարծիքներ՝ կուսակցության մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։ Դրանցից մեկն այն է, որ գուցե բաց թողնենք ընտրությունները, մյուսը՝ մարդիկ դեռ չեն խոսում, և երրորդը՝, ինչպես ես եմ պնդում, անպայման պետք է մասնակցենք ընտրություններին», — ասաց Է.Շարմազանովը։ Նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որն ունի գաղափարախոսություն, ծրագիր, ասելիք և ամենապակասը 100 հետևորդ, ապա պարտավոր է մասնակցել ընտրություններին։ «Չնայած իշխանափոխությանը, ՀՀԿ-ն ունի բավականաչափ մարդիկ, ովքեր հույս են կապում մեր ծրագրերի իրականացման հետ։ Կարծում եմ, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին, որովհետև այս քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն։ Այսօր ո՞վ է ընդդիմություն, «Լո՞ւյսը», թե՞ «Ծառուկյան» դաշինքը, թե՞ «Սասնա ծռերը», որոնք հերթով գովում են այսօրվա իշխանություններին։ Ով ուզում է մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին, դա իր խնդիրն է, բայց ես անելիք ունեմ Հայաստանի քաղաքական դաշտում։ Ես անդամակցել եմ կուսակցությանը ոչ թե անձի կամ պաշտոնի համար, այլ՝ հավատալով նժդեհյան գաղափարախոսությանը, դեռևս Ազգային միացյալ կուսակցության ակունքներում կանգնած անկախության գաղափարին։ Անակնկալ էլ չէր, որ եթե «Հանրապետականը» չլիներ իշխանություն, մենք մասսայական կուսակցությունից դառնալու ենք մի ավտոբուս ժողովուրդ։ Եթե ոմանց համար դա վատ է, ինձ համար շատ էլ լավ է, ինքնամաքրվում է կուսակցությունը։ Ով ուզում է գնալ՝ բարի ճանապարհ», — նշեց Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ կրկնեց՝ ամենակարևոր կռվանը, որ «Հանրապետական» կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին, այն է, որ քաղաքական դաշտը և քաղաքական համակարգն ունի իրական ընդդիմության կարիք. «Մենք պետք է իրականացնենք մեր ծրագրերը, ոչ թե քարոզենք ԼԳԲՏ-ներ, ոչ թե իմ երկրում Վեհափառ հայրապետի վրա հարձակվենք, ոչ թե վեհարանը գրավողին տանենք և ռեկտորի պաշտոնակատար նշանակենք, այլ ապրենք ավանդական Հայաստանում և պահպանողական արժեքներում, հարգելով մեկս մյուսի քաղաքական բազմակարծությունը»։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ նախորդ իշխանության խնդիրները եղել են նաև նրանում, որ իրենց իշխանության ժամանակ չեն ունեցել ուժեղ ընդդիմություն։ «Եթե ունենայինք ուժեղ ընդդիմություն, ոչ թե չորս հոգանոց, ինչպես Փաշինյանն է ասում, միգուցե փողոցային պայքար Հայաստանում չլիներ», — նկատեց ԱԺ փոխնախագահը։  

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am