«Երբ փոքր էի, հայրս մի դեպք պատմեց Հայաստանի մասին, որ աչքերս լցվեց». Ջասթին Թրյուդո

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ջասթին Թրյուդոն Կանադայի վարչապետն առաջին վարչապետն է, ով այցելում է Հայաստանի Հանրապետություն: «Դուք արդեն զգացիք, որ մեր երկրում Ձեր երկրի և անձամբ Ձեր նկատմամբ շատ մեծ համակրանք և դրական վերաբերմունք կա, և հույս ունեմ, որ նաև այն հարաբերությունները, որ արդեն իսկ հասցրել են հաստատվել, կօգնեն, որ մեր երկրների միջև առանց այն էլ շատ ջերմ հարաբերությունները նոր մակարդակի հասցվեն»,- ասել է Փաշինյանը: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»: Կանադայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ու նշել, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում: «Կարծում եմ` Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում: Նա այն ժամանակ արդեն վարչապետ չէր: Նույնիսկ այն ժամանակ արդեն զգացի հայերի և կանադացիների միջև բարեկամությունը, և առնվազն այն ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում այսօր և նախորդ օրերին, հրաշալի է: Այստեղ գտնվելը միայն պատիվ է»,- ասել է Կանադայի վարչապետը: Ջասթինը պատմել է նաև ուշագրավ և հուզիր մի դեպքի մասին, որ կապված է իր հոր և Հայաստանի հետ․․․ Մի անգամ, երբ ես դեռ փոքր էի, մոտ 14-15 տարեկան, երեկոյան ընթրինքից հետո, հեռուստատեսությամբ դիտում էինք Շառլ Ազնավուրի մասին պատմող մի հաղորդում։ Այդ ժամանակ, ես գրեթե ոչինչ չգիտեի Ազնավուր մասին։ Հաղորդման վերջում, երբ հնչում էր Շառլի երգերից մեկը, (ցավոք այս պահին չեմ հիշում թե որը), նկատեցի, որ հայրս աչքերն է սրբում։ Զարմացած հարցրի․ -Հայրիկ, դու լաց ե՞ս լինում։ -Ոչ տղաս, մի բաժակ ջուր բեր․ Թեման՝ փոխել ցանկանալով, պատասխանեց նա։ -Փոքրիկ երկրի, փոքրիկ երգիչը, որ գրավեց ամբողջ աշխարհը, շշնջաց հայրս, ապա խնդրեց, որ գնամ ու նստեմ իր կոխքին, քանի որ ուզում է ինձ ինչ-որ բան պատմել։ «Տղաս, այս հաղորդումը Շառլ Ազնավուրի մասին էր․ ֆրանսիացի մի երգչի, ով ազգությամբ հայ է։ Հայերը հին ժողովուրդ են, բազում արհավիրքներ ու փորձություններ տեսած։ Մեծ եղեռնից հետո, երբ Եվրոպան ու Ամերիկան գրկաբաց ընդունեց կոտորածից փրկված մարդկանց, մեր կառավարությունը չգնաց այդ քայլին և հատուկենտ հայերի ընդունեց, ինչի համար ես այսօր ափսոսում և նույնիսկ ամաչում եմ»․ — ասաց հայրս։ Այդ ժամանակ, ես ոչինչ չհասկացա նրա ասածից։ Ինձ համար նաև տարօրինակ էր, որ հայրս ամաչում է մի բանի համար, որի հետ ինքն ընդհանրապես կապ չուներ։ Հետո, երբ մեծացա խորությամբ ծանոթացա Ազնավուրի արվեստին ու հայ ժողովրդի պատմությանը, նրա անցած ուղղուն, հասկացա թե ինչու էր այն օրը հայրս հուզվում և ինչպես կարելի է քո չարածի համար ամաչել։ Աղբյուր՝ Info24

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am