Օրերս Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել: Դիլիջանում՝ հասարակական վայրում հրազենով կրակել են բակի շան վրա: Ըստ կենդանասերների ահազանգի՝ կրակողը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող, հայտնում է EcoNews.am-ը: Այս մասին գրառում է կատարել է նաև «Դինգո թիմը».
«Դիլիջանում միշտ անտուն կենդանիների վրա ակտիվ որս են անում հենց ոստիկանները: Այդ ցավալի պրակտիկան արդեն տարիների պատմություն ունի: Անտուն կենդանիների որսի ժամանակ զոհ են դառնում նաև ՏԵՐՈՎ կենդանիները ու հենց սեփական բակերի ներսում: Սա եզակի դեպք ՉԷ»:
Նշված տեղեկությունները ճշտվում են և շուտով հայտնի կդառնան մանրամասներ: Ընդգծենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում: 92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: Այն, որ շան վրա կրակել է ՀՀ ոստիկանության ծառայող, վկայում են օգտատերերի մեկնաբանությունները:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը