Մայրապետյանը Քոչարյանին չի ճանաչում, նա հումորով է վերաբերում իրեն առաջադրված մեղադրանքին. պաշտպան

«Սամվել Մայրապետյանը հումորով է վերաբերում իր մեղադրանքին, քանի որ մեղադրանքը այնքան աբսուրդ է, որ այլ կերպ վարվել հնարավոր չէ»,- Ժամանակի հետ զրույցում ասաց Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։ Պաշտպանն ասաց, որ չի կարող առայժմ գործի հանգամանքները ներկայացնել, մանրամասներ ասել, թե ում է իբր Մայրապետյանը փող տվել, քանի որ չունի կողմերի համաձայնությունը, բայց այդ համաձայնությունը ստանալուն պես կխոսի գործի մանրամասներից։ Միայն հստակ է, որ խոսքը պաշտոնյայի մասին է, որին իբր կաշառք է տվել Մայրապետյանը, և որ խոսք է գնում 10 տարվա վաղեմության գործի մասին։ Սիրունյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է 2008 թվականի մայիս ամսվա ժամանակահատվածում տեղի ունեցածի մասով։

Սիրունյանը նշեց, որ Մայրապետյանը բացարձակ կապ չունի Մարտի 1-ի գործի հետ, պարզապես, նրա խոսքերով, լրատվամիջոցները օգտվելով իր լռությունից, հորինեցին այդ վարկածը։
Մեր դիտարկմանը, թե Մայրապետյանի՝ Մարտի 1-ի առնչության մասին խոսել է գործարար Սիլվա Համբարձումյանը, Սիրունյանը վրդովվեց, թե ինչպես կարելի է «այդ կնոջ ասածները լուրջ ընդունել, որը իրեն գործարար է հորջորջում»։
«Ես կրկնում եմ՝ Մայրապետյանը Մարտի 1-ի հետ կապ չունի, Մարտի 1-ի զոհերի հետ կապ չունի, կրակողների հետ կապ չունի, Մարտի 1-ը նախապատրաստողների հետ կապ չունի, ոչ էլ կապ ունի Մարտի 1-ից հետո որևէ բան քողարկելու հետ։ Այս քրեական գործը բացարձակ պոլիտիկայի հետ կապ չունի։ Սա տնտեսական աստառ ունեցող գործ է, բայց միևնույն ժամանակ կապ չունի նաև Մայրապետյանի կառուցապատման գործունեության հետ»,- ասաց Սիրունյանը։ Պաշտպանը ընդգծեց նաև, որ Սամվել Մայրապետյանը ոչ մի կապ չունի նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, թեև հիմա մամուլն ամեն ինչ տանում է դեպի դրան։ «Եթե ասեք Արմեն Գևորգյան, ապա կասեմ՝ այո, նրանք ընտանիքներով մտերիմ են, ընկերներ են, հարազատություն կա, բայց Մայրապետյանը Քոչարյանին չի ճանաչում։ Ես դա կարող եմ միանշանակ պնդել»,- ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ իրենք երկուշաբթի վերաքննիչ բողոք են ներկայացնելու կալանքի որոշման դեմ, որը աբսուրդ է։ Կալանքի ոչ մի հիմք չի եղել։ Մայրապետյանը ազատության մեջ մնալով չէր կարող խոչընդոտել քննությանը։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով:
Հատուկ քննչական ծառայությունը գործարարին ձերբակալել էր հոկտեմբերի 6-ին։ Իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 9-ին բավարարել էր Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am