«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում մահացած տղամարդու հարազատները պնդում են, որ նա մահացել է բժիշկների սխալի պատճառով

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 130 հոդվածի 1-ին մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, սեպտեմբերի 27-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Մարիա Հովհաննիսյանը, ով հայտնել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող իր որդին՝ նույն վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Սուրեն Դավթյանը, մի քանի օր է՝ բժիշկների անփույթ աշխատանքի պատճառով կոմայի մեջ է։ Մ. Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ բժիշկներն իրենց մեղքերը կոծկելու նպատակով որդու երակին արյունը մաքրող սարք են միացրել։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբին, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հիվանդի հարազատները հայտնել են, որ Ս. Դավթյանը սեպտեմբերի 22-ին ողնաշարի սուր ցավերով տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն և ընդունվել ստացիոնար բուժման, սակայն վերակենդանացման բաժանմունքի բժիշկների սխալ բուժման հետևանքով սեպտեմբերի 25-ից Ս. Դավթյանը գտնվում է կոմայի մեջ։ Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, Ս. Դավթյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Հարազատները ոստիկաններին հայտնել են, որ նա մահացել է բժիշկների մեղքով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am