Ինչու է ամերիկյան «բազեն» գալիս Հայաստան

«Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը կլինի Բոլթոնի տարածաշրջանային այցի գլխավոր թեման»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Բոլթոնի ՀՀ կատարելիք այցի օրակարգին:

Հիշեցնենք, որ օրերս քաղաքագետ Սուրեն Սարգսյանը տեղեկություն տարածեց, որ տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Այսօր տեղեկությունն արդեն ինտենսիվորեն շրջանառվում է չորս երկրների մամուլում և դեռ պաշտոնական հերքումներ չկան:
«Արդեն բաց կարող եմ ասել, որ, իմ տեղեկություններով, ԱՄՆ նախագահի խորհրդականը, Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանն առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ: Հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Բոլթոնի միջոցով: Սա բացառիկ շանս է, երբ անհասանելին իր ոտքով հասանելի է դառնում: Վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն կարող են շատ ակտիվ աշխատել Բոլթոնի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սուրեն Սարգսյանը:
Հատկանշական է, որ Բոլթոնի այցը համընկնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի դիվանագիտական առաքելության ավարտի հետ: Ի դեպ, իր ամփոփիչ զեկույցում դեսպան Միլսն անդրադարձել էր նաև Իրանի շուրջ իրավիճակին՝ նշելով. «Իրատես պետք է լինեմ ես, ապագան մեծապես կախված կլինի, թե ինչ է տեղի ունենում Իրանում: Եթե Իրանը մնա կայուն, սկսի փոփոխություններ, այս երկիրը, տնտեսությունը կդառնա դարպաս դեպի նոր շուկա, և եթե Իրանի վարքագիծը վատանա, լարվածությունը մեծանա, դա, բնականաբար, այստեղ իր ազդեցությունը կունենա, քանի որ Իրանի հետ ՀՀ-ն ունի հարաբերություններ, և դուք կարող եք անկեղծ խոսել նրանց հետ: Դա կարող է օգնել, որպեսզի իրանյան զարգացումները դրական ուղիով ընթանան»:
Փոլ Գոբլի խոսքով՝ եթե այցը կայանա, այն կարող է իսկապես կարևոր իրադարձություն դառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների համար, քանի որ ուղիղ կերպով Միացյալ Նահանգների իշխանության ներկայացուցչի հետ կարելի է քննարկումներ վարել հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Ըստ նրա, ինչպես հայտնի է, Նյու Յուրքում վերջերս ընթացող ՄԱԿ ԳԱ-ի կուլիսներում ՀՀ իշխանություններն ԱՄՆ պաշտոնյաներից որևէ մեկի հետ հանդիպում չունեցան հագեցած օրակարգերի պատճառով, իսկ Բոլթոնն ամենաազդեցիկ դեմքերից մեկն է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայում: «Սակայն ակնհայտ է, որ կա նման հանդիպման անհրաժեշտություն, հատկապես Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ մի շարք վերադասավորումներ են տեղի ունենում երկրի ներքին կյանքում: Հայկական կողմը կարող է այս այցի արդյունավետությունը տեղափոխել հայ-ամերիկյան օրակարգ: Սակայն, ըստ իս, Բոլթոնի՝ տարածաշրջանային այցի օրակարգը շատ ավելի գլոբալ է: Այն վերաբերում է հիմնականում Իրան-ԱՄՆ, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև սիրիական զարգացումներին: Բոլթոնն անձամբ կփորձի հասկանալ, թե այս բոլոր ուղղությունների հարցում հարավկովկասյան երկրներն ինչպես են իրենց դիրքավորում, ինչ վերաբերմունք ունեն ամերիկյան ներկայիս քաղաքականության մասին և որքանով են ամերիկյան կողմի համար վստահելի գործընկերներ այս երկրները: Սա լավ հնարավորություն կարող է դառնալ Հայաստանի համար՝ ներկայացնել իրանական ուղղությամբ Հայաստանի հատուկ վերաբերմունքը և հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը, քանի որ Բոլթոնն ԱՄՆ իրանական քաղաքականության գլխավոր դերակատարներից մեկն է, ով աչքի է ընկնում իր կոշտ դիրքորոշումներով, ուստի վստահաբար նա էլ ամերիկյան դիրքորոշումն է ներկայացնելու: Սա կլինի այցի գլխավոր թեման, և հայկական կողմը պետք է աշխատի այս ուղղությամբ իր շահերն առաջ մղելու համար: Միացյալ Նահանգները, բնականաբար, կցանկանա գտնել գործընկերներ իր այդ քաղաքականության հարցում, այսինքն` աջակցություն այստեղ ամերիկյան իրանական և մերձավորարևելյան քաղաքականության հարցում: Ըստ իս, խոսակցություն կծավալվի նաև Սիրիայում ՀՀ իրականացնելիք հումանիտար առաքելության բնույթի և անհրաժեշտության, դրա հետևանքների մասին: Անդրադարձ կլինի նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, բայց մեծ ուշադրություն Բոլթոնի կողմից այս հարցի նկատմամբ չեմ ակնկալում: Ամերիկյան կողմը Հարավային Կովկասը դիտարկում է՝ որպես մեկ ամբողջություն: Եթե խոսենք ավելի մանրամասն Հայաստանից, ապա Հայաստանը տարբերվում է տարածաշրջանային մյուս երկրներից՝ լինելով Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտների մասնակից և ունենալով լավ հարաբերություններ Իրանի հետ, ուստի Բոլթոնը Հայաստանը կուսումնասիրի այս տեսանկյունից»,- նման կարծիք հայտնեց Փոլ Գոբլը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am